Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-Իսրայել պատերազմի վերսկսման վտանգը եւ Թեհրանի կանխարգելիչ քայլերի տրամաբանությունը

Գրիգոր Առաքելյան
05/12/2025
- 5 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Իրանի եւ Իսրայելի միջեւ փխրուն հրադադարի պայմաններում պատերազմի վերսկսումը բացառել չի կարելի: Իրանի հետ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների մակարդակը, հակամարտող կողմերի ռազմական կարողությունների հաշվեկշիռը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հավանականությունը, ինչպես նաեւ տարածաշրջանի դիմադրողականության աստիճանը կարող են պայմանավորել Թեհրանի եւ Թել Ավիվի միջեւ ռազմական գործողությունների վերսկսումը:

Այս համատեքստում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական մակարդակներում, զգուշացրել են, որ Թեհրանը երկրի ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը երաշխավորելու համար իրեն իրավունք է վերապահում արձագանքելու հնարավոր բոլոր սադրիչ գործողություններին:

Սակայն Իրանի փորձագիտական համայնքում պատերազմի վերսկսման մասին շրջանառվող տեսակետները միատեսակ չեն:

Թեհրանի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ահմադ Նաղիբզադեն իրանական «Էնսաֆ նյուզ» կայքի հետ զրույցում երկրորդ պատերազմի բռնկումը անխուսափելի է համարել՝ նշելով, որ Իրանի ու Արեւմուտքի միջեւ այլեւս միջանկյալ լուծման մասին խոսք լինել չի կարող: Նա եվրոպական պետությունները նույնպես ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրների շարքին է դասել եւ Իրանի կառավարության դիվանագիտական գործունեությունն «անարդյունավետ» է գնահատել: Նա համոզված է, որ  պատերազմը կանխելու որեւէ միջոց չի մնացել:

Նրա խոսքով՝ պատերազմի դեպքում Իրանը ոչ մի լուրջ աջակցություն չի ստանա, այդ թվում՝ Պակիստանից կամ Թուրքիայից:

Սակայն, ըստ Թեհրանի համալսարանի քաղաքագիտության մեկ այլ դասախոս Ֆուվադ Իզադիի, հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի ներկայիս վարքագիծը՝ թեեւ չի կարելի վերջնականապես բացառել Իրանի դեմ նոր հարձակման վտանգը, սակայն հուսադրող է համարվում նախորդ հարձակման փորձն ու դրանով պայմանավորված՝ երկրի պաշտպանունակության բարձր մակարդակի կանխարգելիչ դերը:

Այս օրերին արեւմտյան լրատվամիջոցները նույնպես շարունակում են ենթադրություններ անել Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականության մասին:

Օրինակ՝ «Էկոնոմիստ» հանդեսը բավականին բարձր է գնահատել պատերազմի վերսկսման հավանականությունը:

Այդ թեմային է անդրադարձել նաեւ «Նյու Յորք Թայմս» օրաթերթը՝ նշելով, որ Իսրայելի եւ Իրանի միջեւ երկրորդ պատերազմն անխուսափելի է, եւ դրա բռնկումն ընդամենը ժամանակի հարց է:

Թերթի փոխանցմամբ, թեեւ նախագահ Թրամփը բազմիցս հավաստիացրել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է վերացնել Իրանում ուրանի հարստացման կարողությունները, սակայն փորձագետներն ու վերլուծաբանները կասկածանքով են մոտենում Թրամփի այդ հայտարարություններին:

«Նյու Յորք Թայմս»-ը, հղում կատարելով «Միջազգային ճգնաժամի խմբի» Իրանի ծրագրի ղեկավարին, գրել է, որ եթե Իսրայելը կրկին հարձակվի Իրանի վրա, Թեհրանի պատասխանն ավելի խիստ կլինի, քան հունիսյան պատերազմին:

Թերթը նաեւ հավելել է. «Իրանցի որոշ պաշտոնատար անձանց հայտարարության համաձայն, հրթիռաշինության գործարաններն Իրանում աշխատում են շուրջօրյա ռեժիմով, եւ նոր պատերազմի դեպքում Իրանը մտադիր է միաժամանակ երկու հազար հրթիռ արձակել, որպեսզի շարքից դուրս բերի Իսրայելի պաշտպանության համակարգերը»: Հիշեցնենք, որ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանը 500 հրթիռ էր արձակել:

Ըստ ամենայնի՝ խոսքը կրկնակի մարտագլխիկով «Ռասթախիզ» կոչվող բալիստիկ հրթիռների մասին է, որոնք կարող են ստեղծել տակտիկական միջուկային պայթյուն եւ առաջացնել էլեկտրամագնիսական ալիքներ:

Իրանի հրթիռային կարողությունների թեմային է անդրադարձել նաեւ «Իսրայել Հայոմ» պարբերականը,  նշելով, որ Իրանը 12-օրյա պատերազմից հետո ավելի է կատարելագործել  իր հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանում բարձրացրել ռազմական կարողությունների մակարդակը:

Իսրայելական «Ջերուզալեմ Փոստ» թերթի փոխանցմամբ, Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ-մայոր Ամիր Բարամը դեկտեմբերի 1-ին պաշտպանական տեխնոլոգիաների կոնֆերանսում, որը կազմակերպվել էր պաշտպանության  նախարարության եւ Թել Ավիվի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ, նախազգուշացրել է՝ «Իրանի արագ աճող ուժը հակաօդային պաշտպանության եւ բալիստիկ հրթիռների կարողությունների ոլորտում մեզ հուշում է, որ բոլոր ճակատները դեռեւս բաց են, եւ Իսրայելի բանակը պետք է պատրաստ լինի ապագա մարտական գործողություններին»:

Ըստ Իրանում լույս տեսնող «Համշահրի» օրաթերթի, «Ռասթախիզ» բալիստիկ հրթիռը, որը ներկայացվել է Պահապանների կորպուսի կողմից, դեռեւս չի օգտագործվել: Նշված է նաեւ, որ «Ռասթախիզը» հագեցած է տակտիկական հնարավորություններով եւ էլեկտրամագնիսական ալիքներով: Իրանի զինանոցը համալրած նորույթը միջմայրցամաքային տեսակի հրթիռ է, որը կարող է ոչնչացնել աշխարհի որեւէ կետում գտնվող որեւէ թիրախ:

Ըստ «Համշահրի» օրաթերթի, ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը Իսրայելի վարչապետ Նեթանյահուին հայտնել է, որ Իրանի վրա հարձակումը կարող է Իսրայելի համար կործանարար հետեւանքներ ունենալ, քանի որ ԱՄՆ արբանյակային տվյալները ցույց են տալիս, որ Պահապանների կորպուսի բոլոր հրթիռային թողարկիչները պատրաստ են հարվածներ հասցնելու Իսրայելին, եւ առաջին հարձակման դեպքում հնարավոր է արձակվեն մինչեւ 1000 հրթիռ, որոնցից առնվազն 800-ը կշրջանցեն Իսրայելի հակաօդային պաշտպանական համակարգերը:

ԱՄՆ ԿՀՎ-ն Իսրայելին զգուշացրել է, որ այս պատերազմի դեպքում Իրանը կարող է օգտագործել ավելի մեծ ավերածության կարողություններով օժտված նոր հրթիռներ:
ԿՀՎ տնօրենի խոսքով. «Եթե Իսրայելը ցանկանում է հասնել իր այլ նպատակներին, պետք է սպասի նոր հնարավորության, որպեսզի կրկին կարողանա անակնկալի բերել, իսկ այս պահին, երբ Իրանը լիովին ռազմական պատրաստության մեջ է, Իսրայելի նոր հարձակումը կարող է կործանարար լինել հենց Իսրայելի համար»:

Նա նաեւ նշել է. «Մենք նախկինում էլ էինք հայտարարել, որ Ռուսաստանից ու Չինաստանից Իրան տեղափոխվող հակաօդային համակարգերի մասին տեղեկություններ ունենք»:

Այնուամենայնիվ, Իրանը չի բացառում նաեւ հարցի դիվանագիտական լուծման տարբերակը եւ, հաշվի առնելով Իսրայելի հետ նախորդ 12-օրյա պատերազմի փորձն ու դրանում ԱՄՆ-ի չմիջնորդավորված մասնակցությունը, ձգտում է հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: Ուստի, կարեւորելով միջուկային ծրագրի շուրջ ընդհատված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը՝ ԻԻՀ արտաքին գերատեսչությունը շարունակում է ռազմական գործողությունները դիվանագիտական նախաձեռնություններով փոխարինելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

ՀՀ վարչապետը ելույթ կունենա Բեռլինում

Հաջորդ գրառումը

Հայաստան. «կոմպրոմատ փարաջայում» եւ «Չորրորդ հանրապետություն»՝ պաշտոնական Բաքվի կաղապարներով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում. Արման Աբովյան

13/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքավարի ընտրություններ. Արմեն Այվազյան

12/06/2026
Հաջորդ գրառումը

Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ. Խաղաղության սադրանք

Լրահոս

Ինչո՞ւ թույլ տանք իրենց շոուն իրականացնեն. Դավիթ Ղազինյանն ինքնուրույն ուղևորվեց Հակակոռուպցիոն կոմիտե

17/06/2026

Նախաքննական մարմինը միջնորդեց, որպեսզի նիստն արվի փակ, սակայն եմնք առարկեցինք, այսօր ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի...

Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. սա ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի դեմ. Ղազինյան

17/06/2026

Սա իշխանության վախերի մասին է, ակնկալիք չունեմ՝ որպես այդպիսին. տեսել եք՝ մի քանի օր առաջ ինչ արեցին, այնպես որ բացարձակ,...

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթшրի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. նրանց կյանքին վտшնգ չի սպшռնում. ԱՆ

17/06/2026

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց...

Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է. Վարդևանյան

17/06/2026

Գործի բովադնակային հանգամանքները հասանելի չեն այս պահին, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն հանրայնացրել էր բովանդակությունը, և, ըստ էության, մենք չենք կարող խոսել...

Ուղիղ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 

17/06/2026

Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

17/06/2026

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական