Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ դատական համակարգը գործում է արդար

Հակոբ Ավետիքյան
10/10/2025
- 10 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
18
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դժբախտաբար վերնագիրս չի վերաբերում մեր երկրին, այլ՝ Մ. Նահանգներին, նրա դատավորներին, դատական համակարգին, նախագահ Թրամփին, որ վերջին շրջանում շեղվածության նշաններ է ցույց տալիս, մի քիչ էլ՝ նիկոլականությանը:

Նկատե՞լ եք,- հարց են տալիս բախտագուշակները մեզ,- որ Նիկոլ Փաշինյանը ո՛ր երկրի կամ պետության ղեկավարի հետ հանդիպի, դժբախտ բան է պատահում տվյալ անձին, տվյալ պետությանը: Նա եղավ Վատիկանում, հանդիպեց Ֆրանցիսկոս Պապին, ու մեկ ամիս չանցած վախճանվեց վերջինս: Նիկոլը սերտացրեց հարաբերությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մաքրոնի հետ, եւ քիչ անց, հերիք չէ, որ կառավարական տագնապների մեջ հայտնվեց այդ երկիրը, Մաքրոնը հրապարակավ ծեծ կերավ Առաջին տիկին Բրիժիտից, ինչը առիթ տվեց ֆրանսիական մամուլին եւ օտարազգի լրատվամիջոցներին՝ քահ-քահ ծիծաղելու Նիկոլի ընկերոջ վրա:

Իսկ ինչ վերաբերում է նախագահ Թրամփին,- շարունակում են նույն բախտագուշակները,- վերջինս իր գրասենյակում Նիկոլին ու Ալիեւին ընդունելուց անմիջապես հետո, ինչպես պնդում են չար լեզու վարակաբանները, մեր վարչապետը վարակել է նախագահ Թրամփին սահմանադրություն եւ օրենք չհարգելու վարակով:

Նման մարդկանց համար թուրքերն օգտագործում են «ուղուրսուզ» արտահայտությունը, այսինքն մարդ՝ որը «ուղուր» (բախտ, հաջողություն) չի բերում:

Դա մենք գիտենք: 2018-ից ի վեր այդ մարդը Հայաստանին ու հայությանը «ուղուր» չի բերում: Ընդհակառակն՝ միայն պարտություն, զոհեր, կորուստներ, անհաջողություն, նսեմություն:

Իսկ բախտագուշակներին ուղղված իմ հարցին, թե տարօրինակ է, որ Նիկոլի հանդիպած ու շփված անձանցից՝ Իլհամ Ալիեւ, Ռեջեփ Թայիբ Էրդողան եւ ուրիշներ, ոչ մի թուրքի կամ թյուրքի հետ ինչո՞ւ «ուղուրսուզ»ության ոչ մի դեպք չի գրանցվում, «Երեւի, Կովկասի գլխավոր մոլլա Ալահշյուքյուր Փաշազադեն այնպիսի մի չարխափան թալիսման է զետեղել Իլհամի ծոցագրպանում, որ ոչինչ չի պատահում նրան, առայժմ», եղավ նրանց պատասխանը:
«Համենայնդեպս, ասացին նրանք, մի օր այդ թալիսմանը անզոր կդառնա, եւ ազերիները, Չարենցի խոսքը կրկնելով՝ նրան կասեն՝ «Մոլլա, ուզո՞ւմ ես սիլլա»…

Իսկ ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, որը մեկ ամիս առաջ Վաշինգտոնի իր գրասենյակում ընդունել էր Նիկոլին՝ Իլհամի հետ, ձեռքը սեղմել նրա, ըստ երեւույթին, ինչպես ասվեց, վարակել է նախագահ Թրամփին:

Ահա թե ինչու Թրամփը վերջին շրջանում նիկոլական մեթոդներ է կիրառում իր երկրում, մեթոդներ՝ որոնք բնավ չեն կիրառվել նախկին նախագահներից ոչ մեկի կողմից: Արդեն 3-րդ ամիսն է, որ նա, սկսելով Կալիֆոռնիայից, մաքսատուրքային ընդվզումները զսպելու անվան տակ Ազգային պահակագնդեր (National guard) է ուղարկում տարբեր նահանգներ ու քաղաքներ՝ նույնիսկ Վաշինգտոն, Չիկագո եւ, օրերս, Պորտլենդ: Բոլորն էլ, ուշադրությո՛ւն, Դեմոկրատական կուսակցության անդամ նահանգապետերով ու քաղաքապետերով կառավարվող:

Եվ Ամերիկան Ամերիկա չէր լինի, եթե դատաիրավական ողջ համակարգը ոտքի չկանգներ: Ախր Մ. Նահանգների սահմանադրական օրենքով չի թույլատրվում որեւէ իշխանության, նույնիսկ՝ նախագահին, առանց տեղական նահանգային կամ քաղաքային իշխանությունների հրավերի զինվորական որեւէ ուժ ուղարկել խնդրո առարկա երկրամաս, շրջան ու քաղաք:
Եվ հենց դա՛ էր պատճառը, որ անցած կիրակի օրը դատարանը օրենքից դուրս եւ անօրինական հռչակեց նախագահի որոշումները ու պահանջեց իրենց զորանոցներ վերադարձնել զինված ուժերին:

Ստացվում է, որ Մ. Նահանգներում չկան «վնգստացող դատավորներ», հրաման կատարող Արմեն Դանիելյաններ, Արմինե Մելիքսեթյաններ, Սրբուհի Գալյաններ ու նրանց նմանները:

Երբ որեւէ երկրում գործում է արդարության եւ օրենքի վրա հիմնված դատական համակարգ, այդ երկիրը կլինի ուժեղ, ամուր եւ բարգավաճ, որքան էլ որ դժբախտաբեր նիկոլականությունը թափանցի այնտեղ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդարմացում

Հաջորդ գրառումը

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց՝ Մեղրին ադրբեջանական է և ստացավ արժանի պատասխան. Գայանե Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ինչո՞ւ չկազմակերպել բանավեճը. Վահե Հովհաննիսյան

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց՝ Մեղրին ադրբեջանական է և ստացավ արժանի պատասխան. Գայանե Աբրահամյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելն իր զորքերը դուրս է բերում Գազայից

10/10/2025

Իսրայելի բանակը նախատեսում է մինչև կեսօր ավարտել զորքերի դուրսբերման գործընթացը Գազայից։  The Times of Israel-ը և Al Arabiya-ն հաղորդում են,...

ԿարդալDetails

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

10/10/2025

ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, հարկային մարմինների «ստուգումները» դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ կաթվածահար անելու ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից

10/10/2025

Մենք չենք կռվում իշխանության համար, այլ պայքարում ենք ազգի և պետության ապագայի համար․ Դավիթ Անանյան

10/10/2025

Տեսանյութ. Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

10/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական