Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հալվա – հալվա ասելով բերանը չի քաղցրանում

Գեղամ Քյուրումյան
10/10/2025
- 10 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
2
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան մերօրյա միջավայրը եռացող կաթսա է հիշեցնում, որի մեջ ով ինչ ասես լցնում է: Մեկն իր արածը ռուսական «բորշ»-ի է նմանեցնում, երկրորդը՝ եվրոպական գյուլաշի, երրորդը՝ թուրքա-արաբական աջապսանդալի, մի խոսքով՝ իսկական կեր ու սուս, կամ՝ շիլաշփոթ: Տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուրն իր տեղում ճիշտ է, թեեւ վերջնական արդյունքում ստեղծվում է կաթսայի հատակին այրված մի զանգված, որի առաջ բոլորն են գլխահակ կանգնած:

Դե եթե մարսողությանը պիտանի բան չկա, պետք է փորձել մեղավորներ փնտրել: Չմանրանամ, քանզի այն մեզ ոչ մի տեղ չի տանում, ընդամենը հայտնվում ենք մի կետում, ուր անորոշությունները եթե չեն բազմանում, նվազագույնը կրկնապատկվում են: Տեսեք. ընդամենը օրեր առաջ ում մտքով կանցներ, թող որ ՀՀ պետական խորհրդանիշների վրայից, հանել մեր սրբություն սրբոց Մասիս ու Սիս գագաթների պատկերները: Ըստ մեր ունեցած հիշողությունների, դրանք հայերիս գոյության իմաստն են, հազարամյա պատումների արձանագրումը, առաջ շարժվելու գրավականը, հավերժով ապրելու վճռականությունը: Ինչ-որ մեկի հընթացս արված մտավարժանքներն անկարող են այստեղ ծիլեր տալ, քանզի դրանք ընդամենը իմաստազրկումի երեւույթներ են, ավազի վրա տեղադրված վայրի տատասկներ: Արդյունքում, մերօրյա հայը մտորում է: 40-ամյա տարիքում բարձրագույն մասնագիտական կրթություն է ստացել ու նվազագույնը երկու օտար լեզուների է տիրապետում, ծնողներն իմաստնացած անձնավորություններ են, պակաս ուսյալ չեն մերձակա հարազատներն ու հարեւան-ծանոթները, համանման ուղիով են ընթացել արտերկրներ տեղափոխված քույր-եղբայրներն ու համադասարանցիները, ովքեր Հայաստանի կարոտը սրտներում՝ ապրում են ու… տնավորվում, չգայթակղելով գայթակղում: Ինչու է այսպես ստացվում, երբ ամենուր խոսում ու նշում են հայերիս աշխատասիրուց ու հնարամտությունից, համառությունից ու ելքեր փնտրելու ունակություններից, իսկ երեք միլիոնով առավել քան անօգնական ենք ու անճար: Լավ՝ մենք չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետության կյանքի ու տնտեսության համար պատասխանատուները, որոնք, ըստ հանրության որոշ թե որոշակի հատվածի, պատուհաս են դարձել հայության գլխին: 30 մլրդ դոլարի չհասած համախառն ներքին արդյունքով են հպարտանում, 6-7 մլրդ դոլար բյուջեով պարծենում, երբ աղքատ է յուրաքանչյուր չորրորդ հայաստանցին, գործազուրկ է աշխատունակ բնակչության մոտ 30 տոկոսը, աննախադեպ գնաճը սովորական երեւույթ է համարվում: Անճարությունը հասավ այնտեղ, որ երկրի պարենային ապահովության ու անվտանգության համար պատասխանատու բարձրագույն պաշտոնյա ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ երկրի բարեբեր վարելահողերում գյուղոլորտի թիվ 1 մշակաբույս ցորեն հացահատիկ աճեցնելը նպատակահարմար չէ: Սա ասում է մի մարդ, որ հարկատուներիս ֆինանսական միջոցներով վարձված մեկն է, մեզ բոլոր պարագաներում ծառայելու կոչված այր, պատճառաբանություններ ու արդարացումներ չհանդուրժելու կոչված համեստ կատարող:

Բա ո՛ւր է թե հայաստանաբնակներիս խնդիրներն ավարտվեին այս մեկ օրինակով: Յուրաքանչյուր պահի է ասվում ու խոսվում ինչ-ինչ խնդիրներից ու հոգսերիս, որոնց լուծումները պետք է որ թեթեւացնեն ու վերացնեն մեր, վարչապետական կարգավիճակ ունեցողներիս մտահոգությունները: Ավաղ, ոգեւորությունը շատ արագ մարում է, երբ այն պետք է որ արդյունքներ ցուցաբերի: Ամեն անառիթ առիթով է խոսվում մեր լավը չուզող Թուրքիայի հետ նրա կողմից փակված սահմանը բացելու եւ ամենատարբեր հարաբերությունները գործարկելու մասին: Առեւտրային կապերին նմանվող ինչ-ինչ նշաններ հիմա էլ կան, վրացական կողմերի միջնորդավորմամբ: Տեսեք ինչ թվեր են շրջանառվում առեւտրի ոլորտում. Թուրքական ապրանքներ Հայաստանում, 2024 թվականին՝ 330 մլն դոլարի, հայկական ապրանքներ Թուրքիայում՝ 30 մլն դոլարի: Ի՞նչ ժամկետում է հնարավոր այսօրինակ համամասնությունում տնտեսվարական ու տնտեսագիտական մրցակցություն ապահովել. նման հարցերի պարզաբանման ու բացահայտման վրա մեզանում արգելք է դրված: Փոխարենն ասենք Թուրքիայում գտան, որ 21-րդ դար իրենց ունեցած 46 տոկոս գյուղատնտեսությամբ զբաղվողներով անցում կատարելը ցանկալի վիճակ չի ապահովի եւ 2024-ին ունեին 17 տոկոս գյուղզբաղվածներ, երբ ՀՀ-ում ամեն ինչ է արվում ընդգրկվածների թիվն ավելացնելու ուղղությամբ, 33 տոկոսը 35-ի հասցնելու ջանքերն են բազմապատկվում: Արդյո՞ք տեղին ու տրամաբանված է այն մոտեցումը, ըստ որի սահմանապահը պետք է թիկունքին իր համերկրացու առկայությունը զգա: Սահմանապահը հարկ է որ իր զենք-զինամթերքի ուժը զգա, իր մարտական դիրքի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը:

Այն ապահովվում է ՀՀ օրենք հանդիսացող բյուջեով, որտեղ… թող ներվի ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուս, 33 տոկոս գյուղաբնակ տնտեսությունների ներդրումը ցանկալիից առավել համեստ է: Այն օրերս հաստատեց նաեւ վերոհիշյալ նախարարը, նշելով, որ Լարսի անցակետով երթեւեկող «Ֆուր»-երի գրեթե 99 տոկոսը «Սպայկա» ըներության բեռներն են: Գյուղական համայնքներում հարազատ-բարեկամներ շատերս ունենք, նրանց առավել համեստ կենցաղից լավագույնս ենք տեղեկացված:

ՀՀ իշխանությունները լավատեսության ինչ-որ նախանշաններ են փնտրում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված, նախագահ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված, խաղաղության ու բարգավաճման միջազգային ճանապարհի շահագործման հետ: Հաջողություն մաղթելով գործարքին, ՀՀ համեստ քաղաքացիս անկարող գտնվեցի հետեւյալ կարծիքս չհայտնելուց:

Հռչակագիրը՝ փքաբլիթ

«08.08.2025-ի հայտնի «խոհարարները» մի փքաբլիթ են պատրաստել՝ առանց միջուկի: Ինչ համի կլինի այն, ցույց կտա ժամանակը»:

Երրորդ ամիսն է ընթանում, նշմարելի ոչինչ կարծես չի նկատվում: Իսկ իշխանությունները խոսում են, խոսում, խոսում… մարդիկ էլ ակամա հիշում են հալվա-հալվա ասելով բերանը չի քաղցրանում առացվածքը:

Ահա այսպիսի բաներ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

Հաջորդ գրառումը

«Մի կաթիլ մեղրի» նախընտրական տարբերա՞կ Գյումրու քաղաքապետի շուրջ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Մի կաթիլ մեղրի» նախընտրական տարբերա՞կ Գյումրու քաղաքապետի շուրջ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելն իր զորքերը դուրս է բերում Գազայից

10/10/2025

Իսրայելի բանակը նախատեսում է մինչև կեսօր ավարտել զորքերի դուրսբերման գործընթացը Գազայից։  The Times of Israel-ը և Al Arabiya-ն հաղորդում են,...

ԿարդալDetails

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

10/10/2025

ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, հարկային մարմինների «ստուգումները» դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ կաթվածահար անելու ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից

10/10/2025

Մենք չենք կռվում իշխանության համար, այլ պայքարում ենք ազգի և պետության ապագայի համար․ Դավիթ Անանյան

10/10/2025

Տեսանյութ. Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

10/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական