Սեպտեմբերի 17-ի գիշերը Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածել է երկաթուղային ցանցը սնուցող ենթակայաններին. Telegram-ում հայտնել է Ուկրաինայի վերակառուցման փոխվարչապետ և համայնքների և տարածքների զարգացման նախարար Ալեքսեյ Կուլեբան. հայտնում է UNIAN-ը։
«Նման հարձակումներն ունեն հստակ նպատակ՝ բարդացնել ուղևորների և բեռների տեղափոխումը, խաթարել տրանսպորտի կայուն գործունեությունը և լրացուցիչ ճնշում ստեղծել մարդկանց և տնտեսության վրա», – նշել է Կուլեբան։
Նրա խոսքով՝ հարձակման պահին երթուղում 20-ից ավելի ուղևորատար գնացք է եղել։ Բարեբախտաբար, ուղևորների կամ գնացքի աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։
Ժամը 8:00-ի դրությամբ, այս հարձակման պատճառով 26 գնացք ուշացել է ավելի քան մեկ ժամով:
Ծառայությունն ապահովելու համար «Ուկրզալիզնիցան» արդեն տեղակայել է ավելի քան 20 պահեստային դիզելային շոգեքարշ։ Հոսանքի անջատման հատվածներում, որտեղ ազդանշանային և կապի սարքավորումները անջատված են, գնացքները դեռևս երթևեկում են պահեստային ռեժիմով՝ ուշացումները նվազեցնելու համար։




