Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պուտինի և Զելենսկու հանդիպման վայրը գուցե լինի Հունգարիան. Reuters

Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում. Reuters-ին հայտնել է ԱՄՆ ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ ։

 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները կհանդիպեն երկու շաբաթվա ընթացքում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ  Ժնևն է  նշել  որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպման հնարավոր վայր։

Ինչպես արդեն հայտնելենք, օգոստոսի 18-ին, Վաշինգտոնում, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդների հանդիպումից, ինչպես նաև Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցից հետո, համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։