Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ուկրաինայի արևմտյան տարածքները կանցնեն Լեհաստանին, Հունգարիային և Ռումինիային. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան վաղ թե ուշ կկորցնի իր արևմտյան հողերը։

«Վստահ եմ՝ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այդ արևմտյան հողերը։ Եվ այն, ինչ պատկանել է Լեհաստանին, պատկանել է Հունգարիային, պատկանել է Ռումինիային, վաղ թե ուշ՝ ոչ վաղը, գուցե ոչ էլ մյուս օրը, մեկ տարի, երկու, տասը, տասնհինգ տարի հետո, բայց պատմականորեն ամեն ինչ կվերադառնա իր տեղը», — նշել է նա, հաղորդում է РИА Новости-ն։