Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք. ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը լիովին կկարգավորեն երկու  երկրների միջև հարաբերությունները։

Խաղաղության համաձայնագիրը թույլ կտա այս հանրապետությունների տարածքում անցկացնել ԱՊՀ բարձրագույն մարմինների  լիարժեք նիստեր. Ասել է Լեբեդևը՝ հավելելով, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք։

«Մենք կարծում ենք, որ սա հակամարտության վերջնական կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին եղած փուլերից մեկն է», – ասել է  նա։