Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ռուսաստանը երեկ Ուկրաինային հարվածել է 270 անօդաչու սարքերով

Ռուսաստանը օգոստոսի 18-ին հարվածել է  Ուկրաինային՝ օգտագործելով 270 անօդաչու թռչող սարք, բալիստիկ և թևավոր հրթիռներ. հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Նրա խոսքով՝ վնասվել են էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սիբիգան նշել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների նախատեսված հանդիպումը կարող է խաղաղությանը միտված քայլ լինել։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի համար։