Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կոմունիկացիոն գծերի բացման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն ունի մի քանի ուղղություն. լրագրողներին հայտարարել է Բայրամովը։

Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին. «Ադրբեջանն ունի օրինական ակնկալիքներ Հայաստանից: Այդ ակնկալիքները կապված են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառման հետ Հայաստանի Սահմանադրությունից և Մինսկի խմբի վերացման հետ, որի կարիքը այլևս չկար հակամարտության ավարտի պատճառով: Մենք հետևում ենք գործընթացներին, կան շփումներ»: