Հորմուզի նեղուցի բացման բանակցություններում Ռուբիոն առաջընթաց է գրանցել

Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն վերջնական համաձայնության դեռևս չի հասել. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, և Վաշինգտոնը հույս ունի, որ շուտով վերջնական համաձայնության կհասնեն։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը ներկայումս շարունակվում է։
«Նավերը անցնում են նեղուցով։ Նավթի փոխադրումները նույնպես ներկայումս ընթացքի մեջ են։ Հորմուզի նեղուցը բաց է», – հավելել է Ռուբիոն։
