Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն ինչ վերջ ունի, յուրաքանչյուր վիճակ էլ՝ ավարտ

Գեղամ Քյուրումյան
21/02/2025
- 21 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մերօրյա հայաստանյան միջավայրում ծավալվող գործընթացները, հանրության որոշակի հատվածի գնահատմամբ տարօրինակից մինչեւ արտառոց են: Թե ո՛ւր է տանում իշխանությունը երկիրը, արդեն պարզ է՝ դեպի Եվրոպա: Թե ինչո՞ւ, դա էլ է ասվում երկրագնդի այդ հատվածում կյանքի որակը հիմնավորապես բարձր է, կրթությունն ու առողջապահությունը հիմնարար ուղղություններ են, տնտեսության արդյունավետությունը անհասանելի է այլոց համար, սոցիալական պաշտպանվածությունը մի այլ աստիճանի է, ծառայությունները հիմնականում ուսանելի են եւ համանման այլ պարզաբանումներ:

Առանց վարանելու կարելի է պնդել. այս ամենը, աննշան շեղումներով, կա մերօրյա Հայաստանում, վճարիր եւ գոհություն հայցիր թե՛ քո աշխատանքը գնահատողից, թե՛ այն երկնքից դիտողից: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում հենց այս պահին առկա են, սկսած խոհանոցներում ու լոգարաններում բարձրորակ աշխատանքներ իրականացնողներից մինչեւ տեղեկատվական տեխնոլոգիաների նրբություններին տիրապետող մասնագետներ, բարձրակարգ բժիշկներ, հանրային կառավարման գործիչներ, գիտնականներ, աշխարհի լավագույն կրթահամալիրներում ուսումնառություն ստացած երիտասարդներ, որոնք պատրաստվում են օր առաջ լքել այն միջավայրը, որում գտնվում են:

Պատճառը՝ հանրային կյանքում արմատավորվող երեւույթներն են, պարզ հարցերը խնդիրների վերածելու պահվածքը, գործընթացները սեփական հայեցողությամբ վարելն ու մեկնաբանելը: Այդպես էլ չի պարզվում, թե ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում երկրի տնտեսության անմիջական պատասխանատու թիվ 1 պաշտոնյան հայտարարելով, որ ցորեն ցանել պետք չէ, այ, ֆինանսավորում ենք  շեյխերի նախընտրելի ընդեղենի այգիների հիմնումը, աճեցրեք ու հարստացեք: Չգիտես որտեղից «Եվրոմիություն Հայաստանի անդամակցության գործընթացը» պաշտպանող ԱԺ մեծամասնության խմբի պատգամավորն էլ իրեն ուղղված այն հարցին, թե ի՞նչ ենք առաջարկելու եվրոպական գերհագեցած շուկային, հիշեցնում է հայկական կաթնամթերքը: Այդ ոչինչ, որ ասենք Շիրակի մարզում պահված 90 հազար խոշոր եղջերավորների գլխաքանակը ընդամենը 3 տարիների ընթացքում նվազել է 23 հազարով, պահվող անասնագլխաքանակի կաթնատվությունը լիտր անգամ չի ավելացել, մարզում գեթ մեկ գործող սպանդանոց չկա, մարդկանց տուգանելու սպառնալիքներին էլ՝ չափ ու սահման: Ի՞նչ կարեւոր է, որ Երկիր մոլորակը անհաղորդ է նման տնտեսաավերմանը, ընդամենը 2000-2020 թվականներին ցորենի համաշխարհային արտադրությունը 580 մլն տոննայից հասցրել է 780 մլն տոննայի, լիարժեք անասնակեր համարվող եգիպտացորենի հատիկի արտադրությունը՝ 590 մլն տոննայից 1,2 մլրդ տոննայի: Ոչինչ, որ հայաստանյան վարելահողերի կեսից ավելին չի մշակվում, այն ռազմավարական նպատակներով է պահպանվում ու պաշտպանվում, երբ Երկիր մոլորակի վրա համաշխարհային պարենային ճգնաժամ սկսվի, մենք մեր վճռական խոսքը կասենք: Թունելի վերջում լույս չտեսնելու հետեւանքով է, որ նման մտորումների եմ տրվում:

Հուրախություն, պարզվում է, մեզանում դեռ կան այրեր, որոնք լավատեսության զգացումով են ապրում, ասենք՝ մեր սրբություն – սրբոց, տնտեսության փրկօղակ դիտարկվող կոնյակագործությունը հիշում ու ոգեւորվում: Ոչինչ, որ անգամ Ուինստոն Չերչիլին վկայակոչելով մեր ըմպելիքի անունը տալ չենք  կարող, էլի ոչինչ՝ որ եվրոպացիների նվազագույն ցանկությունը բավարարող ըմպելիքի քանակն արտադրելու խաղողի ծավալը չունենք, եղած սպիրտն էլ հիմնականում Բուլղարիայից եւ Վրաստանից ենք գնում: Ըստ ՀՀ գյուղոլորտի զարգացման ռազմավարական փաստաթղթերի, խաղողի այգիների տարածքները նվազագույնը 35 հազար հեկտար էին լինելու, երբ փոխնախարար Արմեն Խոջոյանի հետ կայացած հանդիպման ընթացքում նշեց 10 հազար հեկտար թիվը: Ոսկեվազ համայնքում երբեմնի 250 հեկտար խաղողի այգիներից, ըստ համայնքի ղեկավարի մի հեռուստազրույցի, հիմա հազիվ 10 հեկտարն է մնացել: Յուրօրինակ անկառավարելի երեւույթ է դարձել խաղողի այգիները քանդելը, հողագործությունից հրաժարվելը, գյուղգործ ասվածը տնամերձերի ջերմոցներ տեղափոխելը: Կարծես ոչինչ, որ այստեղ ջեռուցման ծախսերը արտադրանքի բարձր ինքնարժեքի են հանգեցնում, իրացման խնդիրներ ստեղծում:

Այսօրինակ երեւույթների մասին այնքան շատ ու հաճախ է խոսվել, որ հանրությունը հոգնել է, մարդիկ էլ հայտնվել են անզորի ու անօգնականի վիճակում: Իսկ ահա վարչապետը ոգեւորության նոր չափաբաժին է հայտնաբերում, հանձինս… մայրաքաղաքի կենտրոնում ապրող մի քանի անճարների,  առաջարկելով վաճառել բնակարաններն ու ծայրամասերում շարունակել կյանքի մնացած մասը: Թե այսկերպ նոր բնակարանատերերը երբ կհայտնվեն հերթական անճարների կարգավիճակում, կարծում եմ գուշակության տրվելու հարկ չկա՝ ամեն ինչ վերջ ունի, յուրաքանչյուր վիճակ էլ՝ ավարտ:

Ախ այդ ժամանակը…

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նյու Դելիի գրքի միջազգային ցուցահանդեսում

Հաջորդ գրառումը

Թումանեանի ստեղծագործութեան նորովի բացայայտումը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Թումանեանի ստեղծագործութեան նորովի բացայայտումը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական