Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայի առաջնորդի այցը Ռիադ եւ Անկարա

Գրիգոր Առաքելյան
07/02/2025
- 7 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
39
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար «Հայաթ Թահրիր աշ-Շամ» շարժման առաջնորդ Ահմադ աշ-Շարաան իր պաշտոնն ստանձնելուց հետո, որպես առաջին արտասահմանյան այց, ընտրեց Սաուդյան Արաբիան, ըստ երեւույթին՝ շուրջ 14 տարի տեւած Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքները վերացնելու  հարցում Ռիադի աջակցությունն ստանալու ակնկալիքով: Սակայն Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Բին Սալմանի հետ բանակցություններից հետո,  ֆինանսական աջակցության կամ  Սիրիայում ակնկալվող հսկայածավալ ներդրումների մասին ոչինչ չասվեց:

Շարաայի երկրորդ կանգառը Թուրքիան էր,  որն իրականացվեց Էրդողանի աջակցությունը վայելող  բարձրաստիճան հյուրին Անկարայից Դամասկոս ուղարկված հատուկ ինքնաթիռի միջոցով: Դա Սիրիայի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի բացառիկ դերի վկայությունն էր:

Կար նաեւ տեսակետ,  որ  օսմանյան տիրակալների հաղթական այցելությունների օրինակով, Էրդողանն ինքն էր ցանկանում առաջինը այցելել Դամասկոս: Սակայն, անվտանգային նկատառումներից ելնելով, կամ էլ քրդական հարցի պատճառով  Իրանի զգայունությունը հաշվի առնելով, Թուրքիայի նախագահը գերադասեց  առաջնահերթությունը տալ Շարաայի այցին՝  պատասխան այցը թողնելով մոտ ապագային:

Շարաան  մինչեւ Ռիադ եւ Անկարա այցելելը,  իր ղեկավարած երկրի առաջնահերթություններում նաեւ Իրանի տեղը հստակեցնելու նպատակով,  Սիրիայի հեռուստատեսությանը տված  հարցազրույցի ժամանակ հայտարարել  է, որ նախկինում Սիրիայի ողջ տարածքում ազատ գործունեություն ծավալող  Իրանի աշխարհազորայինները սպառնալիք էին ո՛չ միայն Սիրիայի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի համար:

Ասադի վարչակարգը տապալած Ահմադ աշ-Շարաան իր նախկին ելույթներում  ավելի զգուշավոր էր օգտագործում «Իրան-Սիրիա հարաբերություններ» բառակապակցությունը՝ աշխատելով տպավորություն թողնել, որ Թուրքիայից բացի, Դամասկոսը մտադրիր է նաեւ վերաիմաստավորել  հարաբերություններն  Իրանի հետ:   Այսօր Սիրիայի ղեկավարի մոտ  աստիճանաբար փոփոխության է ենթարկվում  Դամասկոս-Թեհրան հարաբերությունների մասին հնչող հռետորաբանությունը:

Անկարայից ոչ հեռու՝ Բեշ-թեփփե պալատում փակ դռների ետեւում կայացած Էրդողան-Շարաա հանդիպումից  հետո, մամուլի ասուլիսի ժամանակ, Թուրքիայի նախագահը հայտարարեց «քուրդ եւ  դաիշական  ահաբեկիչների» դեմ պայքարի հարցում Սիրային աջակցելու վերաբերյալ իր գործընկերոջը  տված հավաստիացումների մասին:

Էրդողանը նաեւ խոսել է Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում տեղակայված անջատողականների  եւ նրանց հովանավորող ուժերի դեմ պայքար մղելու համատեղ ջանքերի շուրջ Շարաայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:   

Թեեւ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ չի եղել Թուրքիայի ու Սիրիայի միջեւ պաշտպանական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն «Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, նշում է, որ բանակցող կողմերը փակ դռների ետեւում քննարկել են նաեւ պաշտպանական ոլորտում համագործակցելու, այդ թվում՝ Սիրիայի տարածքում օդային ռազմական հենակետեր ստեղծելու եւ Սիրիայի նոր բանակի կազմավորման հարցում  ցուցաբերվելիք օժանդակության մասին:

Ըստ նույն աղբյուրի՝ այդ պայմանավորվածությունը կարող է  վերաբերել  նաեւ Սիրիայի կենտրոնական շրջանում՝  Բադիա անապատում թուրքական երկու ռազմահենակետ ստեղծելու խնդրին:  

Սիրիայում ձեւավորվող նոր քաղաքական միջավայրում  Թեհրանն ու Անկարան կարող են իրենց պայքարը շարունակել կա՛մ իրաքյան մրցադաշտում, կա՛մ էլ  Սիրիան դարձնել  համագործակցության նոր ասպարեզ:

Նկատի ունենալով տարածաշրջանային զարգացումներն ու քաղաքական վերադասավորումների ներկայիս անորոշությունը՝ առաջին  այլընտրանքի հավանականությունն ավել է մեծ է թվում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը Կովկասում առաջ է մղում թուրքական շահերը. Զատուլին

Հաջորդ գրառումը

Վտանգավոր քաղաքական տուրբուլենտություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Վտանգավոր քաղաքական տուրբուլենտություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական