Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Թբիլիսիում ցույցերը վերսկսվել են, կան բերման ենթարկվածներ

Թբիլիսիում ոստիկանները կանգնեցրել են ցուցարարներին, որոնք  փակել էին ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը:

«Թբիլիսի մոլի» մոտ հավաքված ցուցարարները փորձել են փակել մայրաքաղաքի հյուսիսային մուտքը՝ Աղմաշենեբելի պողոտան։ Բողոքի ակցիան կանխելու համար  տարածք են ուղարկվել հարյուրավոր հատուկ նշանակության ոստիկաններ։ Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է արել չխախտել օրենքը և զգուշացրել, որ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի փակումը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Սակայն ցուցարարների և ոստիկանների միջև լարվածությունը հանգեցրել է բախումների։

Կան բերման ենթարկվածներ, որոնք մեծ մասամբ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ են։

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածներին և նոր ընտրություններ անց կացնել։ Տեղեկություններ կան, որ ոստիկանների միջամտության հետևանքով  կան տուժածներ։