Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Վստահության չարաշահում էր, խայտառակություն. Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի չարաշահումների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ լրագրողներն ԱՆԻՖ-ի հետ կապված գործի քննությունից ավելի շատ բան գիտեն, քան՝ ինքը։

«Դուք ավելի լավ եք տեղեկացված, թե քանի քննիչ կա, ես քրեական գործերի մեջ այդքան չեմ կարող խորանալ»,- ասուլիսի ժամանակ ասաց նա։

ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակը Փաշինյանը ձախողված է համարում։

«Գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ, ինչ բառ ուզում եք՝ ասեք, ես համաձայն կլինեմ այդ բառերի հետ»,- նշեց նա։