Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օպերային թատրոնի բեմը ուրանո՞ւմ է նվիրյալների վաստակը

Անահիտ Հովսեփյան
27/12/2024
- 27 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Գոհար Գասպարյանի 100-ամյակը հրաշալի ծրագրով նշվեց թատրոնի ճեմասրահում

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից  թողարկվեց արծաթե մետաղադրամ՝ 300 հատ, քաշը ՝ 33 գրամ, 925 պռոբ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Սպենդիարյան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, իսկ դարձերեսին՝ երգչուհու դիմապատկերը՝ վարդերի և սոխակի պատկերներով:  Դեկտեմբերի 14-ին  երգչուհու ծննդյան օրը ՀՀ-ում մարվեց Գոհար Գասպարյան- 100 նամականիշը, իսկ ժամը 14-ին Սպենդիարյան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Մեծ ճեմասրահում բացվեց թանգարանային բացառիկ ցուցադրություն, որ նվիրված էր հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 100- ամյակին: Երեւանում «Հայաստանի սոխակի» 100-ամյակին նվիրված ուրիշ համերգ էլ կայացավ՝ Արամ Խաչատրյան թանգարանում հնչեց  19 «Ավե Մարիա»: Դրանից առաջ՝ հուլիսի 24-ին, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը երգչուհու 100-ամյա հոբելյանին էր նվիրել Պուչչինիի «Բոհեմ»ի համերգային կատարումը: Նոյեմբեր- դեկտեմբերին Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում կայացած վոկալ մրցույթը նույնպես նվիրված էր մեծանուն երգչուհու 100-ամյակին:

Երաժշտասեր ավագ սերունդը քաջ գիտե Գոհար Գասպարյանի ձայնի լայն դիապազոնի մասին, կարող է հաստատել, թե նրա պրոֆեսիոնալ վարկը, նրա անունն ու հռչակը ընդլայնել են մեր օպերային թատրոնի  սահմանները, իսկ մեր ժողովուրդն անսահման իր սերն երգչուհու հանդեպ ընդգծել է՝ ծնված աղջիկներին Գոհար անվանելով:

Դեկտեմբերի 14-ին Սպենդիարյան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Մեծ ճեմասրահում բացված թանգարանային բացառիկ ցուցադրությունը, որ ընդգրկում էր երգչուհու կյանքի եւ գործունեության մասին բազմածավալ արխիվային էջեր ու նմուշներ, նույնիսկ հպանցիկ դիտումով գրավում էր, քանզի դրանց մատուցման համար ճեմասրահը օրգանական վայր էր:

 Ցուցադրությունն ընդգրկում էր երգչուհու կյանքն ու ժառանգությունը ներկայացնող ցուցանմուշներ թատրոնի արխիվից, Գասպարյանի անձնական արխիվից, ինչպես նաեւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանային ֆոնդից, «Արմենիա Նիպպոն» հայ-ճապոնական գիտակրթական միության արխիվից: Օպերային թատրոնը վերականգնել եւ ցուցադրում էր երգչուհու օպերային զգեստները, արխիվային լուսանկարներն ու ազդագրերը:

Թանգարանային ցուցադրությանը հաջորդեց տեսապրոյեկցիոն լուծումներով եւ երաժշտագիտական մեկնաբանություններով համակցված համերգային մի ծրագիր, ներկայացվեց Գոհար Գասպարյանի ստեղծագործական կյանքի եւ գործունեության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ: Համերգային ծրագիրը կազմված էր հատուկ ընդգծված նպատակով՝ լսել տալ Գոհար Գասպարյանի մանկությունից պատանեկություն, երիտասարդություն, ողջ կյանք ուղեկցող երգեր՝ նրա հավատամքը՝ Կոմիտաս, ձոն առ հայրենիք՝ Հայաստան: Դժվար էր նստած ունկնդրել մի համերգ, որ ծայրից ծայր հոտնկայս, ձիգ կանգնել էր պարտադրում, ուղղում մեր կորացած ողնաշարը: Համերգին մասնակցեցին ՀՀ վաստակավոր արտիստ բարիտոն Գեւորգ Հակոբյանը, բաս Հայկ Տիգրանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, սոպրանոներ Աննա Այվազյանը, Սոֆյա Սայադյանը, տենոր Հովհաննես Անդրեասյանը:

 «Գոհար Գասպարյան 100» մշակութային ծրագիրը գործընկերների աջակցությամբ իրականացրել էր Արմինե Տիգրանյանը, որին հաջողվել էր մեծ երգչուհու կերպարը մատուցելիս ընդգծել նրա հայրենասիրությունը: Մի հատկանիշ, որ մեր երկրում հատուկ շեշտադրման արժանի է, որի պակասն զգալի է:

«Երբ գրում էի ցերեկույթի տեքստը, հասկացա, որ Գոհար Գասպարյանի ողջ կյանքը հայրենասիրության վառ օրինակ էր: Եգիպտոսից ներգաղթեց հայրենիք, շատ փորձություններ, զրկանքներ կրեց, ունեցավ բազմաթիվ հնարավորություններ, բայց երբեք չլքեց Հայաստանը: Համաշխարհային օպերային աստղ լինելով՝ նա անմասն չմնաց հայկական ռոմանսներն աշխարհին ներկայացնելուց, հայրենասիրական կոչեր հնչեցնելուց, իր աշակերտներին, ուսանողներին հայրենի վոկալ դպրոցի ավանդույթներին ծանոթացրեց: Ես չխոսեցի երգչուհու կոչումներից, պատվոգրերից: Նա շատ անփութորեն էր վերաբերվում դրանց, իր փառքին: Իր համար կարեւոր էր իր առաքելությունը՝ Գոհար Գասպարյանի անվան կողքին վեր բարձրացնել հայրենիքը, հայրենասիրության գաղափարը», մեր զրույցում ասում է ցերեկույթի կազմակերպիչ Արմինե Տիգրանյանը:

Այն հանգամանքը, որ Երեւանի քաղաքապետարանն ու օպերային թատրոնն աջակցել էին մշակութաբան Արմինե Տիգրանյանի նախաձեռնած ցերեկույթին, իհարկե դրական է, սակայն եւ բնական, քանի որ խոսքը քնարա-կոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, օպերային թատրոնի բազմավաստակ երգչուհի, Կոմիտաս կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանի 100-ամյա հոբելյանի մասին է: Դեկտեմբերի 14-ին օպերային թատրոնի բազմամյա ղեկավար, երգիչ Տիգրան Լեւոնյանի ծննդյան տարեդարձն էլ էր, եւ շատ զարմանալի էր, որ Հայաստանի միակ օպերային թատրոնը, որ դեռ ազգային մասնիկն է կրում, իր տան գլխավոր բեմում չէր նշում այդ բեմին իրենց վաստակն ու փառքը ընձյուղած երկու նվիրյալ ամոլի տարեդարձը:

Ապերախտ բառը մեղմ չէ՞, որ գրեմ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նախորդ գրառումը

Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի մեծ ասուլիսը

Հաջորդ գրառումը

Թուրքիան զբաղեցնում է Իրանի տեղը Սիրիայում

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան զբաղեցնում է Իրանի տեղը Սիրիայում

Լրահոս

Իրանցիները Գագիկ Ծառուկյանին պարտք են 14,5 միլիոն դոլար, բայց իրենք ներկայացնում են լրիվ այլ իրականություն. փաստաբան

21/07/2026

Ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր, որի հետ կապված բոլոր ներդրումները կատարվել են...

Ծառուկյանին առաջադրված` հարկերի հետ կապված մեղադրանքն ապօրինի լինելու հիմքով դադարեցվել է. փաստաբան

21/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված` հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի...

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

21/07/2026

ԱՄՆ-ն «համաշխարհային նախազգուշացում» է հրապարակել իր քաղաքացիների համար՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և «անսպասելի սրման հնարավորության» ֆոնին։ Այս մասին նշվում...

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026

Զանգվածային լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածվող հայտարարություններն բացարձակ զրպարտություն ու էժանագին հնարքներ են, իսկ կուսակցության իրավաբանական թիմն արդեն դատական հայցեր...

Ընդամենը տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Ծառուկյանին բերեցին ՔԿ

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իրենցչեն ասել, թե ինչ դրվագով են Գագիկ Ծառուկյանին Քննչական...

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026

Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական