Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի մեծ ասուլիսը

Գոհար Բոտոյան
27/12/2024
- 27 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն

Դեկտեմբերի 19-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հանրահայտ «Գոստինի Դվոր» դահլիճում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ամենամյա մեծ ասուլիսը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ զուգորդված քաղաքացիների հետ հեռախոսակապի «Ուղիղ գծով»:

Ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել էին ռուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների հարյուրավոր ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից Գոհար Բոտոյանը: Ի դեպ, հայազգի լրագրողներից միջոցառմանը ներկա էր միայն մեր թղթակիցը:

2001 թվականից սկսած՝ ամփոփիչ ասուլիները, ուղիղ գծերն անցկացվում են ամեն տարի՝ բացառությամբ 2004, 2012, 2020 եւ 2022 թվականների: Ընդհանուր առմամբ Պուտինը մասնակցել է 18 ասուլիսի, որից 14-ը՝ որպես պետության ղեկավար, 4 անգամ՝ որպես վարչապետ:

Այս տարի ՌԴ նախագահի հետ «ուղիղ գիծը» կրկին զուգորդվեց մեծ ասուլիսով: Այն տեւեց գրեթե չորսուկես ժամ, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը պատասխանեց ավելի քան 70 հարցի:
Հարցերի մեծ մասը վերաբերում էր սոցիալական խնդիրներին, ինչպիսիք են բժշկական օգնությունը, հիփոթեքը, հեռախոսային խարդախությունները եւ այլն, սակայն միջոցառման ընթացքում արծարծվեցին նաեւ տնտեսական ու միջազգային թեմաներ (առաջին հերթին՝ ուկրաինական պատերազմը եւ սիրիական իրադարձությունները):

Նախագահը ասուլիսը սկսելով տնտեսական հարցերից՝ ասաց, որ կատարել է երկրի նախկին ղեկավար Բորիս Ելցինի հանձնարարականը՝ հոգ տանել Ռուսաստանի մասին, եւ ինքը երկիրը հետ է քաշել անդունդի եզրից:

«Ես ոչ միայն փրկեցի երկիրը, այլեւ մենք հեռացանք անդունդի եզրից, քանի որ այն ամենը, ինչը տեղի ունեցավ Ռուսաստանի հետ՝ կարող էր հանգեցնել մեր ինքնիշխանության ամբողջական կորստին», ասաց նա:

«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի Ռուսաստանը լինի անկախ եւ ինքնիշխան տերություն, որն ի վիճակի լինի որոշումներ կայացնել իր շահերից ելնելով, այլ ոչ թե այն երկրների, որոնք նրան քաշեցին դեպի իրենց՝ թփթփացնելով նրա ուսերին՝ օգտագործելու համար իրենց նպատակների համար»,- ընդգծեց նախագահը:

Ռուսաստանի նախագահը հնարավոր համարեց Ուկրաինայի հետ Սուրբ Ծննդյան զինադադարը: «Մեզ պետք չէ զինադադար, մեզ խաղաղություն է պետք՝ երկարաժամկետ, տեւական, երաշխիքներով ապահովված Ռուսաստանի Դաշնության եւ նրա քաղաքացիների համար»,- ասաց Պուտինը:

Վերջինս նշեց՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ցանկացած օրինական ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու հետ:

Նրա խոսքով, «այժմ, եթե Ուկրաինան իսկապես ցանկանում է գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով, նրանք, իհարկե, կարող են դա անել»:

«Մենք պարզապես կարող ենք ստորագրել իրավիճակը կարգավորելու փաստաթղթերը միայն նրանց հետ, ովքեր լեգիտիմ են, իսկ Ռադան եւ Ռադայի նախագահը լիովին լեգիտիմ են»,- նշեց Պուտինը:

NBC-ի թղթակցի այն հարցին, թե, լինելով թույլ դիրքում, ինչ կարող է առաջարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, Կրեմլի ղեկավարը պատասխանեց, որ պատրաստ է որեւէ պահի խոսել եւ հանդիպել իր ամերիկացի գործընկերոջ հետ, ում հետ նա չորս տարուց ավելի չէր խոսել, բայց չգիտի, թե երբ կարող է նման խոսակցություն լինել: Սակայն Պուտինը պնդում է, որ այս դեպքում ինքը ոչ թե թուլացած, այլ ուժեղ դիրքերում է լինելու. «Քանի որ մենք դառնում ենք իսկապես ինքնիշխան երկիր, մենք այլեւս կախված չենք որեւէ մեկից, մենք կարող ենք վստահորեն ոտքի կանգնել: Տնտեսական տեսակետից մենք ուժեղացնում ենք մեր պաշտպանունակությունը, մեր զինված ուժերի մարտունակությունը, վստահաբար ասում եմ, աշխարհի ամենաբարձր մակարդակի վրա է:

Պուտինն, ըստ երեւույթին, զգուշանում է, որ Թրամփը չափազանց կկենտրոնանա ապագա զինադադարի վրա՝ ի վնաս հակամարտության արմատները լուծելու ջանքերի: Վերջին շաբաթների ընթացքում շատ պաշտոնյաներ՝ Դմիտրի Պեսկովը, Սերգեյ Ռյաբկովը, Վասիլի Նեբենզյան, իսկ այժմ՝ ինքը՝ Պուտինը, հստակորեն մերժել են հակամարտությունը սառեցնելու հնարավորությունը:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ՌԴ նախագահը նշեց, որ Ռուսաստանը աջակցում է Սիրիայի ներկայիս իշխանություններին՝ հանուն այդ երկրի ամբողջականության պահպանման:

 «Սիրիայում կլինեն շատ խնդիրներ, բայց մենք միջազգային իրավունքի եւ բոլոր պետությունների ինքնիշխանության կողքին ենք՝ հարգելով նրանց տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Սիրիայի դիրքորոշումը ներկայիս իշխանությունների նկատմամբ, որոնք այսօր վերահսկում են Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքը»,- ասաց նա:

Պուտինը Իսրայելին անվանեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների գլխավոր շահառուն: ՌԴ նախադահը նաեւ դատապարտման արժանի է համարում Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում. «Ես չգիտեմ, թե Իսրայելն ինչ վերջնական նպատակներ է հետապնդում Գազայի հատվածում, բայց դա միայն դատապարտման է արժանի, եւ մենք դա բազմիցս արել ենք գրեթե բոլոր մակարդակներում՝ սկսած հանրությունից եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- ասաց նա:

Անդրադառնալով գեներալ Կիրիլովի սպանությանը՝ Պուտինը նշեց, որ դա ռուսական հատուկ ծառայությունների ձախողումն է: Միեւնույն ժամանակ Պուտինը խոստովանեց ռուս իրավապահների եւ հատուկ ծառայությունների «կոպիտ սխալը», որոնք թույլ են տվել դեկտեմբերի 17-ին սպանել ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ուժերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովին եւ նրա ադյուտանտին, ինչպես նաեւ հիշեց «ռուսական աշխարհի» գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարիա Դուգինայի 2022 թվականի օգոստոսին տեղի ունեցած սպանության դեպքը: Նա Կիրիլովի սպանությունն անվանեց ահաբեկչություն, որն իրականացվել է «շատերի կյանքի համար վտանգավոր ձեւով»:

Լենինի աճյունը հուղարկավորելու թեմայով Պուտինը հորդորեց չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են պառակտել հասարակությունը:
«Բայց այսօր, հատկապես այսօր, Ռուսաստանում մենք չպետք է որեւէ քայլ անենք, որը կպառակտի մեր հասարակությունը»,- ասաց Պուտինը:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Նախորդ գրառումը

Կարո՞ղ է Ասադի նման Ալիեւն էլ տապալվի

Հաջորդ գրառումը

Օպերային թատրոնի բեմը ուրանո՞ւմ է նվիրյալների վաստակը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան զբաղեցնում է Իրանի տեղը Սիրիայում

Լրահոս

ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները

21/07/2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նորընտիր պատգամավորներին կհանձնի մանդատները։ ԿԸՀ այսօր հրավիրած նիստի օրակարգում 2 հարց է՝ Ազգային ժողովի 2026 թվականի...

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողություն

21/07/2026

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողությունը, որին հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի...

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026

Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ...

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում,...

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը...

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության․ Պապոյան

21/07/2026

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին գրել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական