Եթե որևէ ընտրատեղամասում գալիս են հանցավոր համաձայնության, կեղծում են արձանագրույթյունն, ամբողջությամբ նկարում են արդյունքները, երբևէ վստահություն չպետք է ունենան, որ այդ փակված պարկը չի բացվելու, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Մեզ պետք է կարգավորում, որպեսզի եթե ժողովուրդը ի նշան ընտրակեղծիքների դեմ բողոքի՝ դուրս գա փողոց, իշխանությունը չկարողանա արտակարգ դրություն մտցնել և պահել կեղծիքներով ստացած իր հաղթանակը»,- ասաց նա։
Արձագանքելով ԱԺ դահլիճում գտնվող և տեղից իրեն դիմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանին՝ Իոաննիսյանն ասաց.
«Խնդրում եմ, Խաժակյա՛ն, Լուսնից չենք ընկել էլի, դե լավ։ Էնքան մեխանիզմներ կան…»,- ասաց նա։