Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջավախքի արծիվները Արցախի լեռներում

Ստեփան Պապիկյան
01/11/2024
- 1 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Վերջերս Աշտարակ տանող ճանապարհի ձախ կողմում վերաբացվեց «Ջավախքի արծիվները՝ Արցախի լեռներում» հուշարձանը, որի առաջին հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել 15 տարի առաջ: 2009-ին հուշարձանը բացվել է գեներալ գնդապետ, հետմահու ՀՀ ազգային հերոս Գուրգեն Դալիբալթայանի ձեռքով` հաղթողի հոգեբանությամբ, մեծ հպարտությամբ ու ոգեւորությամբ հարգանքի տուրք մատուցելով Արցախի ազատագրական պայքարում նահատակված ջավախքցի մեր հայրենակից 54 ազատամարտիկներին: Դրանով մեկ անգամ եւս արձանագրվել են մեր ժողովրդի միասնությունն ու միասնական ուժերով ձեռք բերված փառապանծ հաղթանակը:

Փաստ է արդեն,որ մեր ժողովուրդն ապրեց նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմը: Եղան բազմաթիվ նոր նահատակներ նաեւ Ջավախքից սերված: Դրան հաջորդեց Արցախի հայաթափումը, որն ազգային աղետ է: Արցախը ցավալիորեն  հայաթափվեց եւ հարցի բաղձալի լուծումն անորոշ ժամանակով հետաձգվեց:

Բարերար Վաչագան Բասենցյանը որոշեց անդրադառնալ նաեւ իր կառուցած այս հուշարձանին եւ որոշ փոփոխություններ կատարել համալիրում: Հուշահամալիրում ավելացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված եւս 82 նահատակի անուն: Անհրաժեշտ է ընդգծել, որ Վ. Բասենցյանը ոչ միայն այս հուշարձանի նախաձեռնողն ու բարերարն է, այլեւ նախագծի հեղինակն ու համալիրը կառուցողը՝ ճարտարապետ Հրաչյա Հովհաննիսյանի եւ քանդակագործ Տիգրան Պալյանի օգնությամբ:

Հուշարձանը բաղկացած է 3 առանձին տրավերտինե սալաքարերից. կենտրոնում Հայաստանը ներկայացնող համեմատաբար խոշոր սալաքարն է (ստելան), մեջտեղում` խաչով, աջից եւ ձախից` ավելի փոքր զույգն է, որ խորհրդանշում է համապատասխանաբար Արցախն ու Ջավախքը: Համալիրի ետեւում մոխրագույն բազալտե պատին հուշարձանի խորագիրն է՝ «Ջավախքի արծիվները՝ Արցախի լեռներում», որը, ըստ մտահղացման, խորհրդանշում է Սփյուռքը: Պատի աջ ու ձախ եզրերն ավարտվում են բարձրացող բազալտե սյուներով, որոնք պսակված են ուժի եւ ազատության խորհրդանիշ,թռիչքի պատրաստվող բրոնզե երկու արծիվներով: Հարեւանությամբ՝ հուշասալերի վրա, արձանագրված են նահատակ հերոսների անունները: Կենտրոնական ստելայի դիմաց հուշաղբյուր-ցայտաղբյուրն է, որտեղից ջուր խմողը յուրովի խոնարհվում է նահատակ հերոսների եւ սրբազան խաչի առջեւ: Հուշարձանի տեղադրման այս վայրը նույնպես ընտրել է Բասենցյանը: Սա իր տնամերձի ցանկապատի արտաքին դիմերեսն է, որն ուղղված է դեպի Երեւան-Աշտարակ բանուկ մայրուղին եւ տեսանելի է բոլոր կողմերից:Հուշարձանը հաճախողների պակաս չունի. այստեղ գալիս են խմբերով՝ դպրոցականներ, զբոսաշրջիկներ, հայրենակիցներ:

«Վստահ եմ, որ Վ. Բասենցյանի մասին ձեզնից շատերը վաղուց գիտեն, բայց այսօր պատշաճ է, որ հակիրճ անդրադառնանք նաեւ նրա անձին ու գործունեությանը, որովհետեւ նրա գործն ու նվիրումն արժանի են ամենայն հարգանքի ու շնորհակալության»,- ելույթի ժամանակ նշեց վաստակաշատ մտավորական, քիմիական գիտությունների դոկտոր, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը:

Վ. Բասենցյանը ծնվել է 1953-ին Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում, էրզրումցիների ժառանգներ՝ Սանասար Բասենցյանի եւ Քնարիկ Թոփուզյանի ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի պետական շինարարական ինստիտուտը, ընտրվել է Մոսկվայի հանրային խորհրդի անդամ: Վերջին 40 տարվա երկար ու ձիգ ճանապարհին Վաչագանը սեփական միջոցներով իրականացրել է բարեգործական բազմաթիվ մտահղացումներ, այդ թվում՝ այս արժեքավոր հուշաքանդակը: Նա կառուցել է 15-ից ավելի մեծ ու փոքր  հուշարձաններ:

2007-ին բարեկարգել է Անդրանիկ Զորավարի շիրմաքարը Եռաբլուրի պանթեոնում, որոշել է նաեւ մի խաչքար տեղադրել պանթեոնի մուտքի հատվածում: Վ. Բասենցյանն իր  հայրենանվեր գործունեության  համար արժանացել է բազմաթիվ պարգեւների, այդ թվում է՝ ՀՀ կրթության եւ Սփյուռքի նախարարութունների մի շարք մեդալների:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Նախորդ գրառումը

Մեծ դուդուկահարը

Հաջորդ գրառումը

Ալիեւները մնում են Ալիեւներ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ալիեւները մնում են Ալիեւներ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական