Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՐԿԵՍԻ ՄՈԳԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ

26/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայության ղեկավար

Երեւանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայության կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հայրենի կրկեսային արտիստները վառ ներկայացում են նախապատրաստել Արցախի մեր հայրենակիցների համար, որոնց ջերմ հյուրընկալությունը կվայելեն հունիսի 30-ից հուլիսի 6-ը:

Մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Արցախի տարբեր շրջաններում, ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նախատեսված է երեւանյան կրկեսի 6 ելույթՙ կրկեսային բազմաժանր ծրագրով:

«Կրկեսային կոլեկտիվի ներկայացնելիք ծրագիրը մեր հանդիսատեսներին ուրախություն կպարգեւի իր էներգետիկայով եւ կհրավիրի հրապուրիչ ճամփորդություն դեպի իլյուզիաների, էքստրեմալ մարմնամարզության, վիրտուոզ ձեռնածության եւ կլոունադայի հեքիաթային աշխարհ: Մենք առաջին անգամ ենք շրջագայության մեկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մանրակրկիտ նախապատրաստվել ենք: Ծրագրում ընդգրկել ենք նաեւ Նաիրա Պետրոսյանի ղեկավարած Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի դեբյուտանտներին: Ի դեպ, համերգային շրջագայության ընթացքում ունենալիք ելույթների ծրագիրը եւս կազմել է Նաիրա Պետրոսյանը»,- նշում է կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը :

Այս շրջագայության ընթացքում կրկեսային կոլեկտիվը ելույթներ կունենա նաեւ ԼՂՀ զորամասերում: Այդ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ՊՆ նախաձեռնությամբ:

Ամռան ընթացքում, արցախյան շրջագայությունից հետո, մեր կրկեսային արտիստները կշարունակեն Հայաստանի մարզերում արտագնա ներկայացումներով հանդես գալու ծրագիրը: Հիշեցնենք, որ մինչ այժմ երեւանյան կրկեսը ներկայացումներով հանդես է եկել Լոռու եւ Տավուշի մարզերում տեղակայված զորամասերում:

Տեղեկանքի կարգով . Մոտ օրերս Երեւանում դրվելու է կրկեսի նոր շենքի հիմքը: Կրկեսի նոր շենքն, ինչպես հայտնի է, կառուցվելու է նախկինի տեղում: Նախատեսվում է կրկեսի նոր շենքը շահագործման հանձնել 2014 թվականի վերջին: Նոր շենքի վերջնական նախագիծը, որը պատրաստել է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, հաստատվել է օրերս: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Իսկ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի դրանիցՙ 3 փոխարկվող մանեժ է ունենալու: Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու եւ հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով: Հիշեցնենք, որ Երեւանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԱԼԱԼՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ

Հաջորդ գրառումը

«ԱՐԱՐԱՏ-73» ԹԻՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ ԿԿԵՐՏՎԻ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ԱՐԱՐԱՏ-73» ԹԻՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ ԿԿԵՐՏՎԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական