Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐԱՐԱՏ-73» ԹԻՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ ԿԿԵՐՏՎԻ

26/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի եւ կուրորտների հարցերի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում «Արարատ-73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների եւ մարզիչների կիսանդրիների պատրաստման եւ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցն էր: Նախաձեռնությունը ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանինն է: Նրա խոսքով` նման նախաձեռնություններ իրականացվել են ԱՊՀ բազմաթիվ երկրներում:

Նիստին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամ, Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Սուրեն Մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ Հարություն Քեհեյանն ու Հովհաննես Աբրահամյանը, հայտնի սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ենթահանձնաժողովի անդամներ, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ: Նախաձեռնության նպատակը ոչ միայն «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի հեղինակներին վերհիշելն ու նրանց երախտագիտություն հայտնելն է, այլեւ նոր սերնդի մարզիկներին ոգեւորելն ու ֆուտբոլի զարգացմանը նպաստելը:

Քննարկման ընթացքում առաջարկվեց կիսանդրիների գաղափարը փոխարինել ֆուտբոլային հուշարձանախմբի գաղափարով` մարզիկներին ու մարզիչներին կերտելով ֆուտբոլային դաշտում` խաղի պահին: Գաղափարն ընդունվեց բոլորի կողմից` հատկանշական համարելով, որ «Արարատ-73»-ի հաղթանակն առաջին հերթին թիմային հաղթանակ է:

Ներկաները հիշեցին թիմի հաղթանակը` նշելով, որ այն վերածվել էր համազգային տոնի եւ կարեւորեցին ֆուտբոլային ոգեւորության արթնացումը հանրության շրջանում: Կառլեն Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց ֆուտբոլի վետերանների ներկայիս սոցիալական վիճակի վերաբերյալ` կարեւորելով նրանց նկատմամբ պետական աջակցությունը: Նա առաջարկեց, որպեսզի Հանրային խորհուրդն այդ հարցը նույնպես բարձրացնի:

Սուրեն Բաղդասարյանն իր հերթին կարեւորեց ֆուտբոլիստների վաստակն ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը եւ հայտնեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի հուշարձանախմբի ստեղծման գաղափարն իրականություն դառնա: Նա հայտնեց, որ այժմ գիրք է գրում «Արարատ-73»-ի մասին: Նրա կողմից բարձրացվեց նաեւ «Արարատ-73»-ի թանգարան հիմնելու հարցը:

Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, հույս հայտնեց, որ հուշարձանախմբի ստեղծման գաղափարը դրական արձագանք կստանա հանրության շրջանում, ինչը կնպաստի դրա իրականացմանը: Նա հայտնեց, որ բարձրացված հարցի վերաբերյալ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ կհղվի ՀՀ վարչապետին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Նախաձեռնության հետագա գործունեությունը համակարգելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ: Վազգեն Սաֆարյանը նաեւ առաջարկեց Հանրային խորհրդում կազմակերպել քննարկում ֆուտբոլի ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ` հրավիրելով ոլորտի պատասխանատուներին եւ շահագրգիռ անձանց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՐԿԵՍԻ ՄՈԳԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԻՐ ԱՐԺԵՔՈՎ 3-ՐԴՆ Է ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ-ՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԻՐ ԱՐԺԵՔՈՎ 3-ՐԴՆ Է ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ-ՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական