Այսօր լրանում է Արտո Չաքմաքչյանի ծննդյան 80-ամյակը: Եվ երբ ինքը ասում է, որ արվեստը չի կարող գոյատեւել առանց լարումի, ապա դա հնչեցնում է քանդակի ընդգծված դրամատիզմով ու ճիգով, ինքը, իր էությունը ապրում են մարդու այս ողջ դրամատիզմը եւ զգայնորեն փոխանցում մեզ:
Այստեղ, իրենից հեռուՙ Հայաստանում իր արվեստակից-խոհակից ընկերների շրջանակը, որքան էլ սեղմ, բայց հրաշալի գիտի, ճանաչում ու գնահատում է Չաքմաքչյանի ոչ միայն արվեստի մեծությունը, նաեւ իր մարդկային նկարագրի ազնվական էությունը:
Շնորհավոր ծնունդդ, սիրելի Վարպետ: