Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության առաջին վավերագրողը. Վահան Տերյան

30/09/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

  1915 թ. դեկտեմբերին Վահան Տերյանը գալիս է Երևան ՝ նախաձեռնելու մի գործ, որ մինչ այդ ոչ ոք դեռ չէր արել:    
            Գրողն ուներ մի մտադրություն, որի մասին տեղյակ են եղել շատ քչերը:          
            1916 թ. Տերյանն այցելում է Երևանի Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցը, ուր ապաստանել էին ցեղասպանությունից վերապրած հայ որբերը: Թաքցնելով իր գրող լինելը՝ երեխաներից 27-ին հանձնարարություն է տալիս թղթին հանձնել իրենց հիշողությունները ցեղասպանության, գաղթի ճանապարհի մասին:
            Տերյանագիտական ուսումնասիրություններում այս գրություններին բավարար չափով ուշադրություն չի դարձվել. առաջին անգամ այս վավերագրերը հայ ընթերցողի սեղանին են դրվում Գևորգ Էմին-Տերյանի` «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. Հայ որբերի հուշերը» գրքով ( 2018թ.Անտարես, 376 էջ ):                      1915 թ. դեկտեմբերյան այցի և հայ որբերի գրած հիշողությունների մասին տերյանագիտության մեջ հիշատակում է միայն Վաչե Պարտիզունին:
     1964 թ. հրատարակված  «Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում» գրքի առաջաբանում Պարտիզունին որբերի գրությունները  անվանում է «մի ամբողջ գործ -բազմաթիվ տառաճանաչ ու կիսագրագետ մարդկանց ձեռագրերով»:
     Ստեփան Զորյանն իր հուշերում գրում է, որ Տերյանն ուզում էր պոեմ գրել Վանի հերոսամարտի մասին . « Ես լսել էի , որ նա մի պոեմ  է սկսել Վանի հերոսկան պաշտպանությանը նվիրված , ու մի օր հետաքրքրվեցի , թե ի՞նչ  վիճակում է այդ պոեմը: Նա ժպտաց ու հայտնեց, որ , այո, այդպիսի փորձ արավ , բայց բան դուրս չեկավ.
_Она что-то не вытанцовывалась у меня… » (Ստ .Զորյան, Հուշերի գիրք, էջ 206-207):
     Վահան Տերյանի այս նախաձեռնությունը լռության մատնելը ուներ քաղաքական նշանակություն:     
             Գևորգ Էմին-Տերյանը նշում է, որ պոետի այս նախաձեռնության մասին հատկապես տեղյակ են եղել երկուսը ՝ Պողոս Մակինցյանը և Վաչե Պարտիզունին. «Իրեն Վահան Տերյանի ոչ միայն կյանքը, այլև պոեզիան «խմբագրել- սրբագրեկու» իրավունք վերապահած Մակինցյանը նույնիսկ մի բառ չի ասում ոչ միայն Վահայն Տերյանի այս նախաձեռնության կամ հայոց ցեղասպանության` Տերյանի վրա ունեցած ազդեցության մասին, այլև անգամ Երևան գալու մասին, մինչդեռ , օրինակ, իր հրատարակած ՝ Վահան Տերյանի չորսհատորյակում գրում է, որ պոետը 1905 թվականին գնացել էր Շիրակ՝ «հեղափոխական աշխատանք կատարելու», թեև այդ աշխատանքը հօգուտ  Դաշնակցության էր:      
            «Հայ որբերի  հետ Վահան Տերյանի աշխատանքի մասին ուսումնասիրությունը և որբերի հիշողությունների հրատարակումը կարող էին դիտվել որպես Կարսի միջպետական պայմանագրի խախտում» ,- նշում է Գևորգ Էմին-Տերյանը :           
              Այսինքն՝ ստացվում է, որ Վահան Տերյանի գործունեության ամենից նշանակալի էջերից  մեկը  մինչև «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. Հայ որբերի հուշերը» գրքի տպագրությունը ուսումնասիրված չէր:
     Տերյանը մեզ անծանոթ էր իբրև Հայոց ցեղասպանության առաջին վավերագրող:
     Այսպես՝ իրենց հիշողությունները  թղթին են հանձնել 27 երեխաներ , որոնցից միայն մեկի անունը նշված չէ: Տեքստերի ընդհանուր թիվը 37 է, քանի որ երեխաները երբեմն փորձել են  սևագրել , բայց ամեն անգամ մի նոր տեքստ է ստացվել:
     Երեխաները իրենք են գրել իրենց անուն- ազգանունը և տարիքը, հիմնականում եղել են 10-15 տարեկան :  
            Այս վավերագրերը  առանձնանում են մանկական ընդգծումներով, նրանցում մանկական պարզ հայացքն է  մարդկային ոճիրի դեմ, տնից, ծնողից, մանկությունից զրկվածի անմեղ բողոքը՝ զերծ քաղաքական  կամ տնտեսական ինչ-ինչ շերտերից:   Վավերագրերը հնարավորինս առանց տպագրական միջամտությունների են հրատարակվել, պահպանվել են երեխաների գրության ուղագրությունն ու կետադրությունը, որոշ դեպքերում` նաև այն տառերը, բառակապակցությունները, նախադասությունները, որոնք երեխաները ջնջել են:     
            Պահպանված գրությունների մեծ մասում  նկարագրվում են Վանի դեպքերը:   Երեխաների պարզ նկարագրություններից և բերած մանրամասներից հստակ երևում է, որ Վանի դեպքերը ինքնապաշտպանական բնույթ են կրել, ինչը թուրքական պատմագրության կողմից ներկայացվել է իբրև ապստամբություն:
            Օրինակ ՝ երեխաներից Թովմաս Թովմասյանը հիշում է, թե ինչպես են Ավանց բնակավայրի  հայերն անցել թուրքական կողմը՝ սպասարկելով Վանը պաշարած թուրքերին. «կեխտոտ աւանձիներ միայն անձան թուրքի կողմ ,թուրքերաց համար նաւերով գնդակներ էին բերում և պերթի թուրքերաց հաց ու ջուր կը շլակէին և կը տանէին թուրքերաց: Եթե աւանփիներ թուրքերաց համար գնդակներ չը բերէին և պերէի թուրքերաց հաց ու ջուր չը տանէին մենք հինք կամ տաս օրից թուրքերաց կը հաղթէինք բայց ինչ անինք որ մեր հայ եղբայրներ մեզի համար գնդակներ թօբեր հրաձաներ և այլն կը բերեր և իրենց հայ եղբայրներին սպանել կուտան»:
     Ինքնապաշտպանությանը մասնակցել են անգամ երեխաները:          
     Վանի հերոսամարտը նկարագրած Ա-Դոն պատմում է նրանց բացառիկ դերակատարության մասին . «10-12 տարեկան երեխաներ, որոնք նետվել են ընկնող ռումբերի վրա և մինչև որ ռումերը կպայթեն, ձգել հանել են ծխացող  պատրույգները, և այդպիսով ռումբերը ոչ միայն անվտանգ են դարձրել, այլև դրանցում եղած վառոդն օգտագործվել է թշնամու դեմ»: 
              Իսկ երեխաներից Միքայել Մարությանը   գրում է . «Ցաւալի այն է որ թիւքեր 400ի չափ գիւղացու կին ու 6 տարէկանից փոքր տղայ բերեցին մեր դիրքերի առջեւ ու մեզ շատ վնասներ թուքեր կնկայ հագուս կը հագնէին ու մեր թիրքեր կը վառէին» :
     Որբերի գրություններում ամենից մանրամասն ներկայացվում են Վասպուրականի հայության գործողությունները. 37 տեքստից 15-ը նկարագրում են այդ սարսափները:        Վասպուրականի հայության գաղթի մասին տեքստերում առանձնանում է Թովմաս Թովմասյանի գրածը: Թ. Թովմասյնաի գրությունից տեղեկանում ենք, որ Արամ     Մանուկյանը տասը օր բնակչությունից գաղտնի է պահել նահանջելու վերաբերյալ որոշումը ՝ ըստ երևույթին հույս ունենալով, որ կկարողանա փոխել որոշումը կամ մի որևէ լուծում գտնել. «Ռուս կառավարութիւն մեր Արամ Բաշային տաս օրից առաջ հայտնեց թէ ով կուզէ չի մեռնիլ թող Վանից դուրս գայ և գախթի դէպի ռուսաց երկիրներ,որով հետեւ Պօլսիս մի բանակ կուգայ, որ կը լըինի քսան կամ քսանհինգ հազար զինուոր որ դէպի Վան կուգան և բոլոր հայ ժողովուրդներ պիտի կոտորին:Այդ խօսք լսելով մենք էլ իմացանք թէ իրական է, Բայց մեր Արամ Բաշան մեզի չի յայտնեց որ մենք էլ առաջուց պատրաստուէինք և այսօր այչաբ կորուստներ չտայինք»:
       Որբերի գրություններում կան նաև այնպիսինները, որոնք ոչ թե հիշողություններ են, այլ մանկական մտորումներ, խոհեր, նույնիսկ բանաստեղծություններ:       
       12-ամյա Մանվել Պարոնիկյանը  բանաստեղխություն է գրել «Հայրենիք» վերնագրով.

            Ո՞ւր ես կորել իմ աննման և պճնազարդ հայրենիք,  
           Ո՞ւր են կորել քու սրբատաշ տաճարները աննման ,
           Որ իրենց մէջ կընթունէին հազարաւոր  հայ քաջեր,
           հերոս քաջեր , որ կռուեցան ամեն օր,  
           Յաղթելով գոռոզ քիւրտի զօրքերուն:

      Հայ երեխաների այս հիշողությունները եզակի են իրենց բնույթով, քանի որ գրվել են հենց պատմող հեղինակների կողմից:
             Այս ձեռագրերը այսօր պահվում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի` Վահան Տերյանի ֆոնդում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանը Բայդենի վարչակազմի պաշտոնյային անվանել է «ահաբեկիչների ղեկավար»

Հաջորդ գրառումը

Մաս 2. Ադրկովկասի ամենամեծ մարտական դիրքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Զաբել Բոյաջյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը թվայնացվել է

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Նեւդոն Ժամկոչյան. «Հայկական ժառանգությունս կենտրոնական է իմ արվեստում»

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարիամ Մայիլյանի արծաթե ֆլեյտան

24/10/2025
Հաջորդ գրառումը

Մաս 2. Ադրկովկասի ամենամեծ մարտական դիրքը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական