Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Էրդողանը Բայդենի վարչակազմի պաշտոնյային անվանել է «ահաբեկիչների ղեկավար»

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մաքգերկին «ահաբեկչական կազմակերպությունների ղեկավար» է անվանել:

Էրդողանը սեպտեմբերի 29-ին կարճատև այցով գտնվում էր Ռուսաստանում, որտեղ բանակցություններ էր վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը/ Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերը ընդունվել են ԱՄՆ Սպիտակ տանը, ասել է նա: «Կա այդպիսի ամերիկացի`Մաքգերկը: Նա, կարծես, ահաբեկչական կազմակերպությունների ղեկավար է, կառավարում է նրանց», – ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում: Նրան մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

Նա Պուտինին հիշեցրել է, որ «այդ կազմակերպությունը գոյություն ունի նաև Մոսկվայում»: