ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում եվրոպացիների վարած «բաժանիր, որ տիրես» քաղաքականության դարաշրջանն ավարտվել է. գրում է իրանակական ParsToday-ը։
Օրերս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Եվրամիության անդամ երկրները հակաիրանական հայտարարություն են տարածել՝ Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ և Բոմոս իրանական կղզիների վերաբերյալ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ արաձագանքելով այդ բանաձևին, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երեք կղզիներն Իրանի տարածքի մաս են կազմում և այդպես լինելու է հավերժ։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային նույնպես խստորեն դատապարտել է Եվրամիության և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարների համատեղ հանդիպան ավարտին հրապարակված բանաձևը, նշելով, որ այն հակասում է ԵՄ անդամ երկրների սկզբունքներին և նպատակներին և ՄԱԿ-ի կանոնադրությունը, հատկապես՝ ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին:
Նշելով, որ Մեծ Թոնբը, Փոքր Թոնբը և Բոմոսը Իրանի անբաժանելի մասն են, Բաղային հավելել է, որ կեղծ հայտարարություններն ու ապակողմնորոշիչ պնդումների կրկնությունը չեն կարող փոխել իրականությունը։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ափսոսանք է հայտնել, որ տարածաշրջանի որոշ երկրներ, փոխանակ կենտրոնանալու իսլամական աշխարհի՝ Արևմտյան Ասիայի և աշխարհի ամենահրատապ խնդրի՝ Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության և Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի վրա, կեղծ տարածքային պահանջներ են ներկայացրել հարևան երկրի նկատմամբ։
Ակնկալվում էր, որտարածաշրջանի երկրները ԵՄ անդամների հետ հանդիպման հնարավորությունը կօգտագործեն նրանց պատասխանատվության ենթարկելու և Իսրայելի ագրեսիան կանխելու համար։ ԵՄ անդամ երկրների մի մասն Իսրայելի զենքի հիմնական մատակարարներն են։