Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազգային ժառանգության նվիրյալը՝ Հերբերտ Գասպարյան

20/09/2024
- 20 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

«Ստեղծագործողի աչքը պետք է կարողանա տեսնել մարդկային հոգու  թե՛ տիեզերքը, թե՛ հյուլեն»: Հայ թատրոնի ռահվիրա Վահրամ Փափազյանի խոսքերն են… Քչերին է տրված մարդկանց,  ժողովրդի հավաքական սիրտն ու խիղճը «կարդալու» շնորհը: Տասնամյակներ շարունակ հայ թատրոնի պատմության մեջ գրվում է եւս մի  «հատոր», որի հերոսը կոչումով արվեստագետ ու մանկավարժ Հերբերտ Գասպարյանն է: Նրա ստեղծած հեռուստաներկայացումներն ու բեմադրությունները Գեղեցիկի, Ճշմարիտի, Ազնիվի ու մտածող մարդու մասին են, որոնք դեռ բազում սերունդների առաջ բացելու են աշխարհաճանաչողության ու ազգային ինքնաճանաչողության դռները:

Հերբերտ Գասպարյանն այն արվեստագետներից է, որ իրապես իր ավանդն է ունեցել  մեր՝ անկախության սերնդի մեջ ի՛ր ազգի մշակութային ժառանգության կրողը լինելու տեսակը ձեւավորելու գործում:

Երկարատեւ աշխատանքի արդյունքում լույս է տեսել իմ՝  «Այդ զարմանահրաշ հեռուստատեսությունը. Հերբերտ Գասպարյան»  մենագրությունը, որը նվիրված է վաստակավոր գործչին, որը երկար տարիներ աշխատել է Հայկական հեռուստատեսությունում: 1973-2005թթ. աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր` ստեղծելով 40-ից ավելի հեռուստաներկայացումներ` անդրադառնալով հայ եւ համաշխարհային դրամատուրգիայի լավագույն ստեղծագործություններին: 1993-2005թթ. եղել է Հեռուստաթատրոնի գլխավոր ռեժիսոր: Նա մանկավարժական գործունեություն է ծավալել Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում` որպես Հեռուստառեժիսուրայի կուրսի ղեկավար, ինչպես նաեւ Երեւանի Թատրոնի եւ Կինոյի Պետական ինստիտուտում` որպես Հեռուստառեժիսուրայի կուրսի ղեկավար` կրթելով արվեստագետների սերունդներ:

Եթե ընթերցողը թերթելիս լինի վերոհիշյալ գիրքը, ապա կտեսնի, որ այստեղ ի մի են բերված ոչ միայն Հերբերտ Գասպարյանի ստեղծագործական ժառանգությունը՝ հեռուստաներկայացումների պատմություններն ու դրանց ռեժիսորական գաղտնիքների, գաղափարական շերտերի բացահայտումները, այդ հեռուստաներկայացումներում հանդես եկած մեծանուն հայ արտիստների մասին ուշագրավ պատմությունները, այլեւ զուգահեռ՝ Հայկական հեռուստատեսության ստեղծման պատմությունը եւ Հեռուստաթատրոնի ժառանգությունը:

Ո՞րն է  Հերբերտ Գասպարյանին բնութագրող գծերից մեկը.  նա չէր մոռանում իր արվեստակից ընկերներից եւ ոչ մեկին.

-Առանց իմ արվեստակից ընկերների, ես ոչինչ էլ չէի կարող ստեղծել…Նրանք բոլորն էլ հրաշք էին,- ասում է բեմադրող ռեժիսորը:

 Իմ խորին համոզմամբ հենց  սա՛ է եղել այն ստեղծագործական առողջ մթնոլորտը, որտեղ կարող էին ստեղծվել մնայուն արժեքներ: Ահա թե ինչու են Հերբերտ Գասպարյանի բոլոր ժամանակների ուսանողներն այդքան սիրել իրենց ուսուցչին… որովհետեւ նա գնահատում է իր գործընկերների մեծությունը, ճանապարհ հարթում նոր սերնդի համար…

Հեռուստաթատրոնի բազմաթիվ  գանձեր, այդ թվում՝ Հերբերտ Գասպարյանի որոշ հեռուստաներկայացումները, ցավոք, չեն պահպանվել ժամանակի տեխնիկական միջոցների սղության պատճառով: Եվ դրանց  պատմություններն ամբողջացնելու գործում վիթխարի է անվանի թատերագետ Վարսիկ Գրիգորյանի դերը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է հայ թատրոնի գանձերը սերունդների համար պեղելու եւ պահպանելու գործին:

Վարսիկ Գրիգորյանի հետադարձ հայացքի շնորհիվ է, որ մենք պատկերացում ենք կազմում, թե ինչպիսի՜ գործեր են եղել Հերբերտ Գասպարյանի չպահպանված հեռուստաներկայացումները… Նա հեռուստաներկայացման մասին խոսելիս բառացիորեն գծել է մի յուրօրինակ կտավ: Ահա թե ինչու գրքում ընդգրկել ենք Վարսիկ Գրիգորյան-թատերագետի անդրադարձները, որոնք արժեքավոր վավերագրեր են:

Հ. Գասպարյան-բեմադրող ռեժիսորի ստեղծագործական ժառանգության մեջ կարեւոր տեղ ունի նաեւ Ռադիոթատրոնը, որտեղ եւս թողել է անանց արժեքներ: Ինչպիսի ստեղծագործության էլ մոտեցել է Հ. Գասպարյանը՝ լինեն դրանք հայ եւ համաշխարհային դրամատուրգիայի դասական ու ժամանակակից գործեր, նա բերել է ի՛ր ազգային ձեռագիրն ու հայացքը:

Մեր ընթերցողը գրքում կտեսնի նաեւ արվեստագետների հետ հարցազրույցներ, որոնք մեզ օգնում են բացահայտելու հետաքրքրական մանրամասներ, թե ինչպես են ծնունդ առել Հ. Գասպարյանի հեռուստաներկայացումները: Եվ ես խորապես շնորհակալ եմ մեր կողքին ապրող ու արարող այդ արվեստագետներին:

Շնորհակալ եմ նաեւ գրքի ձեւավորող Դավիթ Մնացականյանին, որի բծախնդիր աշխատանքի շնորհիվ գիրքը ներկայանալի մատուցվեց ընթերցողին:

Ուզում եմ անդրադարձս ավարտել արվեստագետի՝ բոլորիս ուղղված հետեւյալ պատգամով. 
-«Մենք  պետք է տեր լինենք մեր ազգային ժառանգությանը, որ սերունդները չկորցնեն  իրենց  հոգու  հենարանները: Ես իմ ուսանողներին  միշտ ասել եմ ՝ պետք է լինել հայեցի, հայկական ոգին չպետք է ձեզ լքի: Միշտ  մնացեք հավատարիմ մեր Պատմությանը…»:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ սեպտեմբերի 5-ին Ավետիք Իսահակյանի գրադարանում կայացած գրքի շնորհանդեսից

Նախորդ գրառումը

Երաժշտական հարստությունը սահմաններ չի ճանաչում

Հաջորդ գրառումը

Կեսդարյա տարեգրություն

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Կեսդարյա տարեգրություն

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական