ՍԴ ուղարկված կանոնակարգը դեմ է ՀՀ Սահմանադրությանը և անօրինական է։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացը կատարվում է որևէ քարտեզի բացակայության պայմաններում։ Ադրբեջանը չի կարող սովետական շրջանի քարտեզ առաջարկել,որովհետև իր իսկ հռչակագրում նշել է, որ այդ երկիրը Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ, այլ 1918-20 թթ. Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է։ Ուրեմն ի՞նչ սովետական քարտեզ կամ ո՞ր քարտեզով է կատարվում սահմանազատումը։
Իսկ սահմանազատում կոչվածը մենք տեսանք Տավուշում, երբ թշնամուն հանձնվեցին ռազմավարական նշանակության բարձունքները։
Հաջորդը անկլավնարն են լինելու՝ նույն տրամաբանությամբ։ Բաքուն պանաջելու է Տիգրանաշենը, իսկ այն հանձնելով՝ մենք կորցնում ենք Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը, հետո Տավուշի «անկլավներն» են լինելու. այդպես էլ մեր ձեռքից վերցնելու են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ու Հայաստանը հայտնվելու է ադրբեջանական շրջափակման մեջ, քանի որ ունենալու է ընդամենը երկու հարևան՝ Թուրքիա և Ադրբեջան։
Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան լայվով անդրադառնում է այս բոլոր խնդիրներին՝ փաստարկված, կետ առ կետ ուսումնասիրված։
Մանրամասները՝ տեսանյութում