Արթուր Աբրահամը մասնակցել է քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված բարեգործական ակցիային, որի շրջանակում անցկացվել է ֆուտբոլային մրցաշար: Հայ բռնցքամարտիկն ինքնագրեր է բաժանել, լուսանկարվել է երեխաների եւ երկրպագուների հետ:
Արթուրը նախապատրաստվում է իր հերթական մենամարտին, որը կկայանա օգոստոսի 24-ին Գերմանիայում: Այդ օրը նա կմենամարտի Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբերֆորս Շիհեպոյի հետ: