Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Դիլիջանում մեկնարկել է շախմատի կանանց Գրան պրիի 2-րդ փուլի մրցաշարը, որին մասնակցող 12 շախմատիստուհիների թվում է Էլինա Դանիելյանը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Մեկնարկային տուրում Էլինան սպիտակներով ոչ-ոքի խաղաց Անտուանետա Ստեֆանովայի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Օլգա Գիրյան եւ Վիկտորիա Չմիլիտեն, Հարիկա Դրոնավալին ու Համպի Կոներուն, Աննա Ուշենինան եւ Աննա Մուզիչուկը:

Մրցաշարը հաղթանակով սկսեցին Նանա Ձագնիձեն ու Տատյանա Կոսինցեւան: Ձագնիձեն հաղթեց Թուվշինթուգս Բաթչիմենգին, իսկ Կոսինցեւան առավելության հասավ Բելա Խոթենաշվիլու նկատմամբ:

Մրցաշարի 2-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով պարտվեց Համպի Կոներուին: Դանիելյանը 2 տուրից հետո կես միավորով նախավերջին` 11-րդ տեղում է: 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Նանա Ձագնիձեն` պարտության մատնելով Հարիկա Դրոնավալիին: Նանան 2 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը:

1,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Աննա Մուզիչուկն ու Համպի Կոներուն: Մուզիչուկը պարտության մատնեց Տատյանա Կոսինցեւային: Առաջին հաղթանակը տոնեց Թուվշինթուգս Բաթչիմեգը, որի մրցակցուհին Օլգա Գիրյան էր: Հաշտություն կնքեցին Վիկտորիա Չմիլիտեն ու Բելա Խոթենաշվիլին, Անտուանետա Ստեֆանովան ու Աննա Ուշենինան:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Էլինա Դանիելյանի եւ մրցաշարի առաջ