Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ «ԼԻՎԵՐՊՈՒԼ» ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է

18/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

Բրիտանական Caughtoffside-ի տեղեկացմամբ, Հենրիխ Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու հարցը գործնականում լուծված է: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը «Շախտյորին» 18 մլն ֆունտ ստեռլինգ կվճարի:

Բրիտանական մեկ այլ պարբերականիՙ Telegraph Sport-ի տեղեկացմամբ, անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վերջնական որոշում է կայացրել իրականացնել Մխիթարյանի տրանսֆերը եւ «Շախտյորին» վճարել հայ ֆուտբոլիստին պայմանագրով նախատեսված 30 մլն եվրո տրանսֆերային արժեքը: «Լիվերպուլի» տնօրեն Յան Էյրն էլ, որ պատրաստվում էր մեկնել Բրազիլիաՙ ներկա գտնվելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, չեղյալ է համարել ուղեւորությունը եւ մեկնել է Դոնեցկ, որպեսզի հանդիպի ակումբի ղեկավարությանն ու Հենրիխ Մխիթարյանինՙ վերջինիս հետ համաձայնեցնելով պայմանագրի պայմանները: Սպասվում է, որ շատ շուտով պաշտոնապես կհայտարարվի Մխիթարյանի տրանսֆերի մասին:

Մխիթարյանի թիմից հեռանալու փաստը հաստատել է նաեւ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկունՙ խոսելով թիմի տրանսֆերային գործունեության մասին. «Գիտենք, թե ով է հեռանալու թիմից: Նրանց թիվը 6-7 է: Թիմում ընդգրկել ենք Վելինգտոնին եւ Ֆեռնանդոյին: 2 շաբաթվա ընթացքում թիմի կազմը կհամալրի եւս մեկ ֆուտբոլիստ: Հարձակման գծում կգործեն Թեյշերան, Դուգլասը եւ Ադրիանոն: Հարկավոր է մտածել Մխիթարյանին փոխարինելու մասին, քանի որ նա մտադիր է հեռանալ: Կա մի թիմ, որը նրա համար կվճարի պահանջվող գումարը: Մեզ ոչինչ չի մնում անել: Ստիպված ենք փոխարինող գտնել»:

Այսպիսով, եթե բրիտանական մամուլի տեղեկությունները հավաստի են, Հենրիխ Մխիթարյանի կարիերայում նոր էջ է բացվելու: Ինչ խոսք, «Լիվերպուլում» հանդես գալը եւս մեկ առաջընթաց քայլ կլինի Մխիթարյանի կարիերայում: Կարծում ենք, որ Հենրիխն իրեն կկարողանա լավագույնս դրսեւորել նաեւ Անգլիայի պրեմիեր լիգայում: Իսկ Ուկրաինայում հանդես գալու կարճ ժամանակահատվածում Հենրիխ Մխիթարյանը գրանցվեց ուկրաինական ֆուտբոլի տարեգրությունումՙ 25 գնդակով սահմանելով Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ, ճանաչվելով լավագույն ռմբարկու եւ ֆուտբոլիստ:

Նախորդ գրառումը

ԱՆՈՒՆԴ ՄՆԱ ՀԻՇԱՏԱԿՎՈՂ

Հաջորդ գրառումը

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԿԱՐԱԳԱՆԴԱՅԻ «ՇԱԽՏՅՈՐ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԿԱՐԱԳԱՆԴԱՅԻ «ՇԱԽՏՅՈՐ»

Լրահոս

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական