Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՈՒՆԴ ՄՆԱ ՀԻՇԱՏԱԿՎՈՂ

18/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Աշոտ Հովհաննիսյան

Մարդկության պատմության մեջ եզակի են դեպքերը, երբ անհատականություններն աշխարհ են գալիս ու նրանից հեռանում նույն ամսին, որոշակի օրերի պակասորդով կամ հավելումով:

Այդպիսի ճակատագրի էր արժանացել նաեւ հայոց պատմագիտության նորագույն պատմության կենդանի վկա, խորաթափանց ու պրպտող մտածողության տեր մի պայծառ գիտնական, ում անունն էր Աշոտ Հովհաննիսյան: Ծնվել էր Անդրկովկասի մշակութային կենտրոն Շուշիում 1887թ. հունիսի 17-ին:

Ռեալական ուսումնարանի սանին վիճակված չէր հանգիստ, գիտությանը նվիրված կյանք: Շուշիում, Բաքվում, Պետերբուրգում, Մոսկվայում, Եվրոպայում աճում էր հայության այն սերունդը, որը ծանոթ լինելով հարազատ ժողովրդի ողբերգական պատմությանը, նրան փրկելու նոր ուղեգիծ էր ընտրելՙ անդամագրվելով այն գաղափարին, որի ուրվականը արդեն շրջում էր Եվրոպայում: Ավաղ, ժամանակի առաջավոր գաղափարների կրող անվանվող բոլշեւիզմը իր խաբուսիկ, գովազդային կարգախոսներով չիրականացրեց հայության վաղեմի երազանքները եւ համաշխարհային հեղափոխության անիրականանալի ծրագրին զինվորագրված հայորդիները վաստակեցին «երջանիկ խաբվածների» սերունդ անվանումը:

Այդ սերնդի ներկայացուցիչներից էր Աշոտ Հովհաննիսյանը: Այս ամենը պայծառ մարդու, խորաթափանց ապագա գիտնականի կուսակցական կենսագրության անբաժան մասն է, կենսագրության, որը նրան հասցրեց ստալինյան համակենտրոնացման ճամբար, եւ հրաշքով փրկվելով այդ գեհենից, լծվեց պատմագետի ի վերուստ իրեն շնորհված պարտականության կատարմանը:

«Նեցուկ» թերթի խմբագիր եւ «Ներհակ» ծածկանունով Ա. Հովհաննիսյանը, որ 1913թ. Մյունխենում «Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը» ատենախոսության համար ստացել էր փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, արդեն լուրջ հայտ էր ներկայացնում, որ արդեն ձեւավորված պատմագետի հետաքրքրության առանցքը առայժմ հայ ազատագրության շարժումներն են: Այս ուղղվածությունը առավել քան նկատելի դարձավ, երբ Ա. Հովհաննիսյանը աշխատանքի անցավ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում:

Եկեղեցու հարուստ մատենադարանը լիուլի բավարարում էր երիտասարդ գիտնականին իրականացնելու իր մտահղացումները, որոնք երկար սպասել չտվեցին, եւ «Արարատ» ամսագրում մեկը մյուսին հաջորդեցին նրա հոդվածները, որոնք նոր խոսք լինելուց բացի, հայ ազատագրական մտքի պատմության յուրահատուկ մեկնաբանություններ էին:

Սակայն սկսված այս բեղմնավոր գործունեությունը ընդհատվեց 1917թ. փետրվարյան հեղափոխությամբ, եւ Ա. Հովհաննիսյանին մենք տեսնում ենք Բաքվում, ուր հաղթանակած Բաքվի կոմունայի լուսավորության կոմիսարիատի դպրոցական բաժնի վարիչն էր: Կոմունայի անկումից հետո անցնելով Աստրախան, Ա. Հովհաննիսյանը գտավ իր սիրած հերոսիՙ Իսրայել Օրու գերեզմանը: 1919թ. Ա. Հովհաննիսյանը արդեն Մոսկվայում էր եւ ղեկավարում էր Ազգությունների գործերի կոմիսարիատի գրահրատարակչական բաժինը, դասավանդում վերաբացված Լազարյան ճեմարանում:

1920թ. հոկտեմբերից ՌՍՖՍՀ դիվանագիտական առաքելության հետ տեղափոխվեց Երեւան: Բոլշեւիկները, համագործակցելով թուրք ազգայնամոլության հետ, կործանեցին Հայաստանի առաջին հանրապետությունը, եւ ՀԿԿ 1922թ. գումարված առաջին համագումարում Ա. Հովհաննիսյանը ընտրվեց ԿԿ գլխավոր քարտուղար, այդ ծանր պարտականությունը կատարելով մինչեւ 1927թ.:

1928-1937 թթ. Ա. Հովհաննիսյանը Մոսկվայում տարբեր գիտական հիմնարկությունների աշխատակից էր, որտեղից էլ անհիմն մեղադրանքներով հայտնվեց սիբիրյան աքսորավայրերում : Արդարացվելուց հետո 1954թ. աշխատանքի անցավ ՀԳԱ պատմության ինստիտուտում, իսկ 1960թ. ընտրվեց ակադեմիայի իսկական անդամ:

Լայն են Ա. Հովհաննիսյան պատմաբանի հետաքրքրությունների սահմանները: Ազատագրական շարժումներ, ազատագրական մտքի պատմություն, Միքայել Նալբանդյան, Խաչատուր Աբովյան, հայ-ռուսական հարաբերություններ, Հայաստանում սոցիալական շարժումների պատմություն, 1920-ական թվականների Հայաստանի քաղաքական իրադրության մեկնաբանություններ, հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի 7-րդ հատորի, բազմաթիվ ուսումնասիրությունների խմբագիր:

60 տարվա գիտական բեղուն գործունեությունից ցանկանում եմ առանձնացնել մի հատված, որը կապված է Հ. Թուրշյանի «Սարդարապատի հերոսամարտը» գրքի հետ: 60-ական թվականներին (1965թ.) այդ գրքի տպագրությունը մեծագույն հետաքրքրություն առաջ բերեց: Ոմանք Ա. Հովհաննիսյանին խորհուրդ էին տալիս հրաժարվել գրքի խմբագրումից, որովհետեւ այնտեղ առկա էին բազմաթիվ վրիպումներ, անձերի նկատմամբ կողմնակալ գնահատականներ: Մտախոհ Ա. Հովհաննիսյանի պատասխանը համոզիչ ու վերջնական էր.

– Եթե հրաժարվեմ գիրքը խմբագրելուց, լույս չի տեսնի, ու մեր ժողովուրդը անտեղյակ կմնա այդ կարեւոր իրադարձության մասին պատկերացումից: Գիտեմ նաեւ, որ կան վիճելի տեսակետներ, գիտեմ նաեւ որ հարվածի տակ եմ դնելու նաեւ ինձ, բայց այդ գիրքը պետք է տպագրվի…

Սփյուռքում տպագրվեցին հոդվածներ, անգամ վիրավորական արտահայտություններ հնչեցին, բայց լայնախոհ ու հեռուն տեսնող Ա. Հովհաննիսյանը հպարտ էր, որ հարազատ ժողովրդին (թեկուզ զգալի բացթողումներով գրքով) էր վերադարձրել իր փառապանծ հերոսական անցյալի խոշորագույն, փրկարար ու դարակազմիկ իրադարձությունը:

Առավոտյան շուտ հանդիպեցինք: Վճռական էր տրամադրված: Պատվիրեց տաքսի գտնել: Ոչինչ չէր ասում: Երբ քաղաքից դուրս եկանք, այնքան բարի ժպիտով շրջվեց. «Գնում ենք Էջմիածին, Գեւորգյան ճեմարան, եկեղեցում մոմ կվառենք, հետներս մոմ կվերցնենք ու կգնանք Սարդարապատ…»:

Զանգերի կամարի տակ երկար կանգնեց, հետո մեկիկ-մեկիկ շոյեց արծիվներին, ու երբ հասանք հարթակին, համարձակվեցի մոտենալ: Ա. Հովհաննիսյանը արտասվում էր… հետո խոժոռ հայացքը ուղղեց սահմանից այն կողմ, նայեց Արարատներին, խաչակնքեց, մոմերը վառեց ու լուռ վերադարձանք:

– Այծեմնիկ, քո կողմից էլ մոմ վառեցի, – ասաց ու մտնելով աշխատասենյակ, դուռը փակեց:

Թե ինչ էր կատարվում ներսումՙ անհայտ էր: Անհանգստանում էինք, բայց որոշ ժամանակ անց թղթապանակը ձեռքին դուրս եկավ. «Այս գիրքը դեռեւս անուն չունի, բայց քո բազմաթիվ հարցերի պատասխանները կան…»:

«Հուշեր եւ բնութագրումներ» գիրքն էր (1969թ.), Ա. Հովհաննիսյանի ժամանակակիցների դիմապատկերը, որով լիուլի լրացվում էր մեծ պատմաբանի ապրած անբողջ կյանքի մանրամասները:

… Իսկ գրասեղանի ուղիղ կենտրոնում, կարծես հուշարձան, դրված էր չարակամների պատճառով տպագրությունից զրկված հայ հասարակական քաղաքական մտքի պատմության ծանրակշիռ աշխատությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ

Հաջորդ գրառումը

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ «ԼԻՎԵՐՊՈՒԼ» ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ «ԼԻՎԵՐՊՈՒԼ» ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական