2024 թվականի հունիսի 19-ից հունիսի 23-ը տեղի ունեցավ Պեկինի գրքի 30-րդ միջազգային ցուցահանդեսը, որն անցկացվել է Պեկինի Չինաստանի ազգային կոնվենցիայի կենտրոնում (Չաոյանգ շրջան, Պեկին, Չինաստան, Пекинской международной книжной выставке, Beijing International Book Fair-2024): Ցուցահանդեսը սկսվում է 1986 թվականից, երբ այն առաջին անգամ կազմակերպվել է China National Publications Import & Export Group-ի կողմից:
Ներկայումս ցուցահանդեսը գրքի երկրորդ խոշոր ֆորումն է աշխարհում եւ ամենամեծ գրքի ցուցահանդեսը ասիական տարածաշրջանում: Ավելի քան 1600 ցուցանմուշ, ավելի քան 70 երկրներից մասնակցել է Պեկինի գրքի տոնավաճառին: Ավելի քան 220 հազար գիրք ներկայացված է բոլոր հիմնական անվանակարգերում:
Ցուցահանդեսը նպատակ ուներ տեղեկացնելու ցուցահանդեսի այցելուներին, ցուցահանդեսում աշխատող լրատվամիջոցներին եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կրթական հաստատություններին գիտական եւ կրթական գրականության նոր հրատարակությունների մասին: Ցուցահանդեսին քննարկումներ են ծավալվել ժամանակակից գրահրատարակչության միջազգային զարգացման խնդիրների եւ հեռանկարների, գործարար հանդիպումներ մասնակից երկրների առաջատար հրատարակչությունների հետ, մամուլի ասուլիսներ հայտնի հասարակական գործիչների եւ Չինաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հաշվի առնելով անվանի գիտնական, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ» թերթի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանի գիտական աշխատանքների արդիականությունը, գիտական եւ մանկավարժական նշանակությունը նրանց համառոտագրերը ներառվել են XXXX Պեկինի գրքի միջազգային ցուցահանդես 2024-ի կատալոգում (հունիսի 19-23, Պեկին, Չինաստան): Ուրախալի է, որ Ս.Պապիկյանի գիտական վաստակը բազմիցս միջազգային հարթակներում արժանանում են գնահատանքի: