Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆոտոշարք. Կարծախում Ջիվանու շունչն էր

11/07/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն ավանդույթ դարձած «Ջիվանու օր» միջոցառումը դարձյալ ամառային Կարծախը դարձրել էր մարդաշատ։

Հյուրերն անխոնջ ոգևորությամբ կտրելով կիլոմետրեր՝ հասել էին աշուղի հայրենի գյուղ՝ մասնակից դառնալու մեծն կարծախցուն նվիրված տոնակատարությանը։

Մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին գյուղում տեղադրված Ջիվանու հուշարձանին, ապա շարժվեցին աշուղի տուն-թանգարան։

Թանգարանը հիմնադրվել է 2016-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ջանքերով։

Ցուցապաստառները պատմում են աշուղի մանկության, պատանեկության, զավակների, Ալեքսանդրապոլում և Թիֆլիսում ապրած տարիների մասին։

Ցուցասրահի կենտրոնում Ջիվանու կիսանդրին է, աջ ու ձախ կողմերում՝ սիրելի գործիքները՝ ջութակն ու քյամանին։

Ցուցասրահը հարուստ է նաև հայ և օտարազգի այն մեծերի լուսանկարներով, ովքեր մտերիմ են եղել Ջիվանու հետ, արժևորել նրա արվեստը։

Աշուղի երգերի տարբեր տարիների լավագույն կատարողներն ու մշակողները նույնպես ընդգրկված են թանգարանի ցուցադրությունում:

Հետաքրքրական ու խորհրդավոր է նաև թանգարանի հուշային հատվածը, որտեղ Ջիվանին անցկացրել է մանկության տարիները։ Այն  վերականգնել են վերջին տարիներին, համալրել կենցաղային այնպիսի իրերով, որոնք փոխանցում են  աշուղի ապրած ժամանակաշրջանի շունչն ու ոգին, կենցաղային բնութագրիչ առանձնահատկությունները։

Սենյակներից մեկում պահպանված է ջրհորը, որի սառնորակ ջուրը վայելելով՝ ակամայից հիշում ու զգում ես աշուղի «Հայրենիքի ջրի» համը։      

Ինչ խոսք, թանգարանը կարևոր կառույց է ոչ միայն Ջիվանու ժառանգությունը պահպանելու և արժևորելու համար, այլև այն դառնում է ջավախքահայության հոգևոր-մշակութային արժեքները պահպանելու ու հանրահռչակելու կարևորագույն հնարավորություններից մեկը։

Օրվա տոնակատարության ավարտն ազդարարվեց բաց դաշտում կազմակերպած գեղեցիկ միջոցառումով։        

Աշուղի երգարվեստի, գործունեության, մշակութային ժառանգության մասին ելույթներով հանդես եկան պաշտոնական անձինք և մշակութային գործիչները, Ջիվանու արվեստի շունչը տարածեցին տեղի աշուղական երգի ու պարի խմբերը, անհատ կատարողները, Հայաստանից ժամանած Թովմաս Պողոսյանի ղեկավարած Հանրային Ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը։

Թող որ կարծախյան ավանդույթ դարձած տոնակատարությունը լինի շարունակական՝ տարածելով ու անմահ պահելով հայ աշուղական երգավեստի վարպետ Ջիվանու շունչն ու հարատևությունը։

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

արձակագիր, մանկավարժ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չէ, վարդերը ջրոտ չեն…

Հաջորդ գրառումը

Թէքէեան Մշակութային Միութեան  ԴՈԿՏ. ՆՈՒՊԱՐ ՊԷՐՊԷՐԵԱՆ  Ամենամեայ մրցանակաբաշխութիւն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով. Սամվել Կարապետյան

19/11/2025
Միջազգային

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Նորություններ

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

19/11/2025
Հաջորդ գրառումը

Թէքէեան Մշակութային Միութեան  ԴՈԿՏ. ՆՈՒՊԱՐ ՊԷՐՊԷՐԵԱՆ  Ամենամեայ մրցանակաբաշխութիւն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական