Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Չէ, վարդերը ջրոտ չեն…

Գնում եմ Եռաբլուր…

Նստում եմ տաքսի մեքենայի կաշվե սրահում ու ձեռքիս վարդերը դնում կողքիս….

– Ուր, Եռաբլո°ւր, -հարցնում է երիտասարդ վարորդն ու ավելացնում, -հո, վարդերը ջրոտ չեն….

Ցավից կուչ եմ գալիս, մի կերպ արտաբերում.

– Չէ, ջրոտ չեն….

Ամբողջ ճանապարհին հոգիս պատեպատ է խփվում…. Տեղ հասանք, վճարեցի գումարն ու հարցրի.

– Քանի տարեկան եք, տղաս…

– 40,- անհասկանալի հայացքով դեմքիս նայեց տղան:

– Իմ որդին էլ հիմա 38 տարեկան պիտի լիներ, բայց կյանքը տվեց, որ մենք ապրենք, իսկ Դուք ծաղիկի թաց կոթերից եք վախենում….

Իջա, արցունքներս խեղդելով հասա Մենուայիս ու լուռ գոռացի.

– Ում տվեցի քեզ, Մեն, ինչի համար……

Կարին Տոնոյան. Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը