Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՆԱՏՕ-ն լիովին ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ. Պեսկով

Հյուսիսատլանտյան դաշինքը թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ և լիովին ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ, վաղուց ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս դեպքում մենք գործ ունենք պետությունների շատ հզոր դաշինքի հետ, որը թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և չի թաքցնում դա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։

«ՆԱՏՕ-ն դե ֆակտո ամբողջությամբ ներգրավված է Ուկրաինայի շուրջ հակամարտությունում», – ավելացրել է Պեսկովը: