Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հանդիպել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության տարբեր ասպեկտներ՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, ռազմական կրթությունն ու վարժանքները, ինչպես նաև մարդասիրական ականազերծումը։
Օրակարգում են եղել նաև հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։