Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
- Նորություններ, Քաղաքականություն

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Հուլիսի 13-ին «ԶԼՄ-ների առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերականգնում» զավեշտալի ու հեգնական վերնագրի ներքո մի քանի օտարերկրյա լրագրողներ Ալիևի հետ միասին հավաքվել էին օկուպացված Շուշիում ու քննարկում էին անում։ Այս քննարկումը տևել է մոտ երեք ժամ։ Քանի որ ես մեկնաբանելու համար սիրում եմ կարդալ ու ուսումնասիրել ամբողջական նյութը, դրա համար այս թեմային անդրադառնում եմ հիմա, երբ դա արել եմ։

Մեր հանրային դաշտում շատ ակտիվ քննարկվեցին այն հատվածները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին էին, մասնավորապես՝ որ Ալիևը բողոքում էր, թե իրեն իր սրտի ուզածը չէին տալիս։ Դա հենց այդպես էլ կա. թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի հայտարարությունների համադրումից ակնհայտ է դառնում, որ երկուսն էլ դժգոհ էին առաջարկներից. մեկը, որովհետև ուզում էր ամբողջին տիրանալ, մյուսը, որովհետև մեզ ուզում էր «հակամարտության» թակարդից իբր դուրս բերել, «բեռից» ազատել էլի։

Արդյունքում՝ ամեն մեկը ստացավ այն, ինչ ուզում էր. մեկը՝ ամբողջությամբ հայերին էթնիկ զտման ենթարկեց իրենց պապական հողից, իրենց տնից ու տեղից, մյուսն էլ՝ մեզ Արցախի «թոկից» ազատեց։ Եթե առաջինի՝ այսինքն Ալիևի դեպքում դա աշխատեց հօգուտ Ադրբեջանի, ապա մեր դեպքում՝ դա մոտավոր նույնն է, որ մեկը ունենա երկու զավակ, դրանցից մեկը մի քիչ առողջական խնդիրներ ունենա, բժիշկներն ասեն՝ երկար բուժում է սպասվում, ասի՝ չէ, միանգամից տա, ասի՝ սպանեք, ավարտվի էս պատմությունը, հետո էլ ասի՝ դա էն մյուս երեխուս համար արեցի, որ լավ ապրի։ Ինչևէ, այս բարոյազրկությունը մի կողմ թողնենք։

Ալիևը նաև իր բուռն դժգոհությունը չթաքցրեց եվրոպական որոշ կառույցներից, առանձնահատուկ նեղված էր Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից։ «Սա հակաադրբեջանական խմբի մեծ շղթա է, որը գոյություն ուներ Եվրահանձնաժողովում։ Բայց լավ է, որ պարոն Բորելը հիմա քաղաքականությունից դուրս է, հուսանք՝ ընդմիշտ…»։

Ասել էր Ալիևը։ Նա, մեծ հաշվով, գոհ էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ աշխատանքից։ Շատ նեղված էր եվրոպական որոշ կառույցներից, հատկապես Եվրոպայի խորհրդից, որի առնչությամբ ասել էր. «Եթե Ադրբեջանն ամբողջությամբ դուրս գա Եվրոպայի խորհրդից, երկրում ոչ ոք դա նույնիսկ չի նկատի։ Այնպես որ, այնտեղ լինել-չլինելը այստեղ շատ բան չի փոխում…»։

Իրականում շատ ճիշտ է ասում. բռնապետական Ադրբեջանի ժողովրդի համար այդ կառույցներում ներկայությունը ոչինչ չի փոխում, միևնույն է՝ իրենց անմիջապես բռնում են, եթե հանկարծ հանդգնեն քննադատել բռնապետին։

ԱՄՆ-ի մասով նա, իհարկե, չզլացավ նորից Բայդենին «վատով» հիշել ու փառաբանել Թրամփին։ Այդուհանդերձ, չէր խորշում ՏՐԻՓ-ը կոչել «Զանգեզուրի միջանցք»։

Ռուսաստանի մասով արեց բավական համարձակ հայտարարություններ, այդ թվում՝ Ուկրաինայի առնչությամբ, քանի որ մինչ օրս, մեծ հաշվով, մարսել է իր պահվածքը, այդ թվում՝ ռուս խաղաղապահների նկատմամբ։

Իսկ ամենից ուշագրավ հատվածն, ըստ իս, վերաբերում էր գազի թեմային։

«Այսպիսով, առկա տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնումն անհրաժեշտ է, բայց խոչընդոտը Եվրոպական կանաչ օրակարգն է, և եվրոպական բանկերը չեն ցանկանում ֆինանսավորել բրածո վառելիքի նախագծերը։ Հետևաբար, հարց է առաջանում, թե որտեղից վարկ վերցնել խողովակաշարի հզորությունն ընդլայնելու համար։ Եվս մեկ հարց, հավանաբար ավելի կարևոր, երկարաժամկետ պայմանագրերն են։ Եվ սա այն է, ինչ մենք քննարկել ենք մադամ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որ մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ պայմանագրեր։ Որովհետև արտադրությունը զգալիորեն մեծացնելու համար մենք պետք է մեծ ներդրումներ կատարենք, և եթե որոշակի պահի մեզ ասեն. «Շնորհակալություն, ցտեսություն, մեզ այլևս ձեր գազը պետք չէ», ապա ի՞նչ ենք անելու…»։

Սա շատ հետաքրքիր խոստովանություն էր ադրբեջանական գազի անորոշ ապագայի մասին, ընդ որում՝ սա առաջին անգամը չէ, որ նա բողոքում է ներդրումների բացակայությունից։ Ըստ իս՝ այս թեման շատ թերագնահատված է մեր կողմից՝ մեր ապագայի հաշվարկների համատեքստում։

Ուշագրավ էր նաև նրա շատ խանդոտ վերաբերմունքը Հայաստանում AI գործարանի կառուցման թեմայի առնչությամբ, որը ևս առաջին անգամը չէ, որ դրսևորվում է։

Իրականում նյութը շատ էր, շատ առումներով ավելի խորքային վերլուծության կարիք կա, բայց ամփոփեմ գրառումս Ալիևի ամենից ունիկալ խոստովանությամբ. «Մարդու իրավունքների հարցերը համընդհանուր խնդիրներ են…»։ Շատ ճիշտ կետ է, դրա համար կգա մի օր, որ այս հայտարարությունը իրեն կհիշեցնեն։

Իսկ իր ելույթի ավարտին նա խորհուրդ էր տալիս չհանձնվել, պայքարել, չհամակերպվել ձախողումների հետ և նկատի ունենալ, որ երբ քեզ կախվածության մեջ ես դնում այլ ուժային կենտրոններից, հետո մնում ես նրանց՝ քո մասին կայացված որոշումների գերին… Ինչ խոսք, անգամ հակառակորդի կողմից արված լինելու դեպքում, սա լավ խորհուրդ է՝ հատկապես Ադրբեջանից իրենց կախվածության մեջ դրած «Քանդենք պետությունը» կուսակցության համար»,-գրել է նա։

Նախորդ գրառումը

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

18/07/2026
Նորություններ

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

18/07/2026
Նորություններ

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը պահանջում է անհապաղ դադարեցնել Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու հալածանքները

18/07/2026
Նորություններ

Գուտերեշը դատապարտել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի հարձակումները

18/07/2026

Լրահոս

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Հուլիսի 13-ին «ԶԼՄ-ների...

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

18/07/2026

Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ...

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

18/07/2026

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է՝ կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին...

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը պահանջում է անհապաղ դադարեցնել Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու հալածանքները

18/07/2026

Կոմունիստական կուսակցությունների միության – ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը խորը մտահոգությամբ ու վրդովմունքով արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական հաշվեհարդարի աննախադեպ...

Գուտերեշը դատապարտել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի հարձակումները

18/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումներն «անընդունելի» են։ «Գլխավոր քարտուղարը նախկինի պես խորապես...

Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն, Իրանը կանցնի ամբողջական ոչնչացման փուլի. Ռեզայի

18/07/2026

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումներն Իսլամական Հանրապետության վրա 2-3 օրվա ընթացքում: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական