Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԵՄ-ն կարող է պատժել Օրբանին և ԵՄ Խորհրդի նախագահությունից զրկել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վերջին գործողությունների պատճառով ԵՄ երկրները կարող են դիտարկել ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ժամկետը կրճատելու և 2024 թվականի աշնանը նախագահությունը Լեհաստանին հանձնելու աննախադեպ քայլը. հայտնում է Politico կայքը։

Եվրամիությունը դժգոհ է Օրբանի «խաղաղ առաքելությունից։

Հրատարակության զրուցակիցներից մեկն ասել է, որ Օրբանի դիվանագիտական ​​առաքելությունը «ոչնչացրել  է» ԵՄ-ում Հունգարիայի նախագահությունը։ Նրա խոսքով՝ Հունգարիայի վարչապետի՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հունգարիայի նախագահությունը «ավարտվում է դեռ չսկսած»։

Politico-ն գրում է, որ ԵՄ դեսպանները չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին, իրենց հանդիպմանը կքննարկեն Հունգարիայի նախագահությունը և Օրբանի վերջին այցերը։ Մեկ այլ դիվանագետ ասել է, որ իրենք այժմ քննարկում են ԵՄ դեսպանների առաջիկա հանդիպումը՝ հավելելով, որ Հունգարիայի գործողությունների մասով  «կա շատ հստակ քաղաքական անհամաձայնություն»:

Հունգարիայի նախագահության օրոք լարվածությունը կշարունակի աճել. գրում է հրատարակությունը, քանի որ Բուդապեշտը արգելափակում է ԵՄ զենքի ֆինանսավորումը, որը պետք է ստանա Ուկրաինան։