Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Բայրամովը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հանդիպել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության տարբեր ասպեկտներ՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, ռազմական կրթությունն ու վարժանքները, ինչպես նաև մարդասիրական ականազերծումը։

Օրակարգում են եղել նաև հայ-ադրբեջանական  խաղաղ գործընթացը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։