Առջևում շատ նպատակներ ունենք։ Մեր երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումը առաջնահերթ խնդիր է. այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Ադրբեջանի ազգային շահերին համապատասխան քաղաքականություն է իրականացվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
Բայրամովն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակին. «Հասարակությունը պարբերաբար տեղեկացված է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ 2021 թվականի հունվարին նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն առաջարկել է Հայաստանին խաղաղության օրակարգ ստեղծել։ Ամբողջական խաղաղության հասնելու համար օկուպացիայի գործոնը պետք է վերացվի»։