Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Հնդկաստանի վարչապետը մեկնել է Մոսկվա. նա կհանդիպի Պուտինի հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մեկնել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու:

«Ես անհամբեր սպասում եմ իմ բարեկամ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ համագործակցության բոլոր ասպեկտների քննարկմանը», – ասել է Մոդին Ռուսաստան իր այցից առաջ:

Հաղորդվում է, որ սա Հնդկաստանի վարչապետի առաջին ուղեւորությունն է Ռուսաստան վերջին երկու տարվա ընթացքում։

Ռուսաստան այցից հետո Մոդին 40 տարվա մեջ առաջին անգամ կմեկնի Ավստրիա։

Տեսանյութը՝ Տելեգրամում։