Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ալեն Սիմոնյանը նոյեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի հետ

Նախնական պայմանավորվածության համաձայն` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Այս մասին InfoPօrt.am-ին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։

Հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։  Հանդիպման պայմանավորվածությունը նախնական է։