Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ԶԱՆԳԵՐԸ ԿՀՆՉԵՆ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԻՑ ԱՆԴԻՆ

04/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Այսուհետեւ Խոր Վիրապի վանքի զանգերի ձայնը կհնչի նաեւ հայ-թուրքական սահմանի մյուս կողմում` Թուրքիայում, որտեղ Աստծո ամեն օր կսթափեցնի տեղի բնակիչներին, թե ում պատմական հայրենիքում են նրանք բնակվում:

Խոր Վիրապի վանքը մինչ այդ էլ զանգեր ուներ, սակայն դրանք փոքր էին, ու դրանց ձայնը բակի սահմաններից դուրս չէր լսվում: Սակայն այսօր վանքն արդեն ունի երկու նոր զանգ` ավելի մեծ, ավելի ազդեցիկ հնչեղությամբ:

Անցած տարի գործարար Վահե Դարբինյանը, որը նաեւ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Հանրապետական վարչության անդամ է, ընկերոջ` գործարար Արտյոմ Համբարձումովի հետ գնացել է Խոր Վիրապ: Արտյոմ Համբարձումովն ապրում է Ռուսաստանում եւ հերթական անգամ գալով Հայաստան` ցանկություն է հայտնել լինելու Խոր Վիրապի վանքում: «Եվ այդ օրը մի պահ լսեցինք թուրքական կողմի մզկիթից եկող ձայները ու Արտյոմի հետ մտածեցինք` իսկ ինչո՞վ ենք մենք պակաս, որ մեր եկեղեցու զանգերի ձայնը չլսվի թուրքական կողմում», պատմում է Վահե Դարբինյանը :

Երկու ընկերները զանգերը փոխելու իրենց առաջարկով դիմում են Արտակ եպիսկոպոս Տիգրանյանին, որն ուրախությամբ է ընդունում առաջարկը` ասելով. «Դա կլինի լավագույն բանը, որ կարող եք անել վանքի համար»:

Ստանալով սրբազանի օրհնությունը` ընկերները ձեռնամուխ են լինում ֆինանսական իրենց իսկ միջոցներով զանգերը ձուլելու ու Խոր Վիրապ հասցնելու գործին: Եկեղեցու նոր, արդեն հզոր զանգակները ձուլվել են Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում:

Վահե Դարբինյանն ասում է, որ զանգերը ձուլելու եւ Խոր Վիրապ հասցնելու ընթացքը դյուրին չի եղել, այնուամենայնիվ նրանց հաջողվել է գաղափարը կյանքի կոչել եւ ուրբաթ` մայիսի 31-ին Խոր Վիրապի վանքում կատարվեց զանգերն օրհնելու եւ կախելու արարողությունը, որին ներկա էին հոգեւորականներ, հյուրեր արտասահմանից ու հավատավոր շատ մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը կարող էր մոտենալ եւ իր ձեռքով հնչեցնել զանգը: Բացի արարողությունը տեսնելու ցանկությունից` հավաքվածներին միավորել էր նաեւ հավատն առ այն, որ զանգերը հաջողություն կբերեն հայ ժողովրդին:

Մայր աթոռի վանորեից (Հայաստանում գործող վանքերի) տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանն ասում է, որ զանգը խորհուրդ ունի. նախ եւ առաջ զանգը կոչնակ է ու բառացիորեն նշանակում է կանչել, կոչել:

Զանգը մարդկանց եկեղեցի աղոթքի, պաշտամունքի կանչելու խորհուրդն ունի: «Մեր հայրերն աղոթքի մեջ դրել են նաեւ հետեւյալ իմաստը` բոլոր նրանք, ովքեր հեռվից կամ մոտիկից կլսեն զանգի ձայնը, թող իրենց ներսում անդրադառնան իրենց կատարած մեղքերին ու աղոթք բարձրացնեն առ Աստված իրենց գործած մեղքերի թողության, հոգին մաքրելու համար: Նաեւ մարդիկ հավատացել են, որ զանգերը ցրել են կարկտաբեր ամպերը ու պայծառ երկինք բացել: Հիմա էլ, անկասկած, այս զանգերը հաջողություն են բերելու մեր ժողովրդին», ասում է Արտակ սրբազանը :

Մեր պատմության ընթացքում հայկական շատ վանքեր, այդ թվում եւ Խոր Վիրապի վանքը, կեղեքվել են, պղծվել, ու հիմա նույնիսկ շատ սրբությունների հետքն այլեւս չկա, սրբությունների, որոնք ժամանակին հայ ժողովուրդը ստեղծել է իր չնչին գումարներով: Արտակ սրբազանը պատմում է, որ Խոր Վիրապի զանգերը խորհրդային տարիներին անհետացել էին: Իսկ երբ Պարսկաստանի Շուրիշկան ու Սանգիբարան հայկական գյուղերից ներգաղթյալներ եկան Հայաստան, նրանք իրենց հետ բերեցին բոլոր այն արժեքները, որոնք կարող էին փրկել ու հասցնել հայրենիք: Նրանք բերեցին նաեւ Խոր Վիրապի վանքում մինչ վերջերս կախված զանգերը: Դրանք, բնականաբար, չէին պատրաստվել հատուկ Խոր Վիրապի համար, սակայն ծառայեցին ու հիմա էլ շարունակելու են ծառայել այլ եկեղեցիներում, պտտվելու են այնքան ժամանակ մինչ կունենան վերջնական մի հանգրվան մի եկեղեցում կամ էլ կդառնան ժողովրդի հանրային տեսության թանգարանային նմուշներ:

Արտակ սրբազանը հավելում է, որ Խոր Վիրապի առաջվա զանգերը հիմա գտնվում են Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքում ու կախվելու են այնտեղ: «Քանի որ էջմիածնում ապրում են Շուրիշկանից ու Սանգիբարանից եկած մեծաթիվ հայեր, ու նրանց փափագն էր, որ զանգերն իրենց վերադառնան, դրա համար էլ որոշվեց զանգերը կախել Շողակաթ վանքում», նշում է Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Խոր Վիրապում երկու նոր զանգերն օծելուց հետո դրանք բարձրացվեցին վեր, կախվեցին, ու հավատավոր ժողովրդի ներկայությամբ եկեղեցում առաջին անգամ հնչեց դրանց ձայնը:

Արտակ սրբազանն ասում է` ամեն կիրակի եկեղեցում մատուցվող պատարագը տանիքում դրված բարձրախոսների միջոցով տարածվում է հայ-թուրքական սահմանից անդին, հիմա արդեն եկեղեցու զանգերի ձայնն էլ կհասնի այնտեղ: Իսկ զանգերի` հաջողություն բերելու խորհրդին հավատում ու վստահում են ինչպես հոգեւորականները, այնպես էլ բարեգործությունը կատարած ընկերներ Արտյոմն ու Վահեն:

«Աստված գիտի իր ծրագիրը: Մեր սրբությունները վերականգնելով` գալիս ենք այսօրվա երիտասարդին` անցյալի, ներկայի ու ապագայի միջեւ ոչ իր մեղքով կապը խզած երիտասարդին միացնելու իր իրական ձեւին, ասում է սրբազանը, իսկ զանգերը կախելու ու հնչեցնելու օրվան շուրջ մի տարի սպասում էինք, պատրաստվում ու երազում այդ մասին»:

Խոր Վիրապի վանքին Վահեի ու Արտյոմի աջակցությունը միայն այս բարեգործությամբ թերեւս չավարտվի: Ինչպես նշեց Արտյոմ Համբարձումովը . «Նախ կարեւոր է, որ այս մեկն իրականացվեց, իսկ Խոր Վիրապին աջակցելու պլանները շատ են»:

Ուրբաթ երեկոյան Խոր Վիրապում արարողությանը ներկա էին նաեւ ռամկավար գործիչներ Կանադայից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Միացյալ Նահանգներից եւ բնականաբար Երեւանից:

Նախորդ գրառումը

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՎԻՃԱԿԸՙ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ

Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԱԶԱ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԱԶԱ

Լրահոս

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական