Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի «Թագավորական սագաներ» 1594 թվականի հրատարակության միակ պահպանված օրինակը։
Այս գիրքը համարվում է Նորվեգիայի մեծագույն պատմական գանձերից մեկը։ Այն գրվել է 13-րդ դարում իսլանդացի պատմաբան և բանաստեղծ Սնորի Ստուրլուսոնի կողմից և պատմում է Նորվեգիայի միջնադարյան թագավորների, վիկինգների ժառանգության և երկրի՝ քրիստոնեություն ընդունելու ուղու մասին։
1594 թվականին Նորվեգիայում տպագրական հաստոց չկար, գիրքը տպագրվել է Կոպենհագենում։ Այսօր այն պահպանված միակ օրինակն է, ինչը նրան անգնահատելի արժեք է հաղորդում պատմական տեսանկյունից։
Հոլանդը գիրքը չի գնել մասնավոր հավաքածուում պահելու համար։
Նա այն նվիրաբերել է Բրյունեի հանրային գրադարանին՝ այն փոքրիկ քաղաքի, որտեղ նա մեծացել և երազել է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։
Նրա միակ խնդրանքն է, որ գիրքը բաց մնա, որպեսզի գրադարան մտնող յուրաքանչյուր նորվեգացի կարողանա կանգ առնի, կարդա ու իմանա իր նախնիների մասին և ճանաչի իր հայրենիքի արմատները։
Հոլանդը խոստովանել է, որ այդքան էլ ընթերցասեր չի, բայց այնուամենայնիվ, շարունակում է հավատալ, որ գրքերն ուժ ունեն օգնելու մարդկանց՝ համարձակ երազել, բացահայտել նոր հնարավորություններ և գտնել կյանքում իրենց սեփական ուղին։
