Բաթումում մեկնարկած Վալերի Ախտաբաեւի բասկետբոլի հուշամրցաշարում հաջող է հանդես գալիս Արթիկի պատանեկան թիմը, որը մտել է կիսաեզրափակիչ: Առաջին խաղում հայ բասկետբոլիստները 68-49 հաշվով պարտության մատնեցին Փոթիի թիմին: 2-րդ խաղում արթիկցիների մրցակիցը Սամակի թիմն էր, որին եւս հաղթեցին (71-41): 3-րդ խաղում մեր բասկետբոլիստները 64-50 հաշվով պարտության մատնեցին Զուգդիդիի թիմին: