Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱՂՎԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ «ՄԻԿԱՅԻՆ»

Եվրոպայի լիգայի մրցաշարին նախապատրաստվող «Միկան» ստուգողական խաղ անցկացրեց բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտի» հետ: Հանդիպման ելքը վճռեց «Միկայի» ավագ Աղվան Մկրտչյանի խփած միակ գոլը:

Ի դեպ, «Ալաշկերտը» ցանկանում է թիմում ընդգրկել Լեւոն Փաչաջյանին, որի պայմանագրի ժամկետը «Շիրակի» հետ ավարտվել է: