Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արազ Հաճեան. Թափառական ոգով՝ Հայաստանից Անտարկտիդա

Արծվի Բախչինյան
31/05/2024
- 31 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
99
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՒԱՆ-ԲՈՒԷՆՈՍ ԱՅՐէՍ – Լուսանկարչուհի Արազ Հաճեանը ծնուել է 1970-ին Հալէպում եւ նույն թուականին ընտանիքի հետ տեղափոխուել Արգենտինա: Նախնական եւ միջնակարգ կրթութիւնը ստացել է Բուէնոս Այրէսի հայկական դպրոցներում: 1988-1995 թթ. հայոց լեզուի ուսուցչուհի է աշխատել Բուէնոս Այրէսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ վարժարանում: Հետագայում դիզայների մասնագիտութիւն է ստացել Բուէնոս Այրէսի պետական համալսարանում: Մասնակցել է արուեստի եւ լուսանկարչութեան բազմաթիւ վերապատրաստման դասընթացների, աշխատանքները ցուցադրել է տարբեր լուսանկարչական ցուցահանդէսներում: Ունեցել է անհատական ցուցահանդէսներ Բուէնոս Այրէսում, Երեւանում, Լոնդոնում, ինչպէս նաեւ Արգենտինայի ծովային թանգարանում եւ Ուշուայայի նախկին բանտում: 2023-ին Չիլիում անցկացուող «Պատագոն ժուռնալ-2023» մրցոյթի «Մշակոյթ» անուանակարգում դարձել է ֆինալիստ:

–Հարգելի՛ Արազ, երբ անցեալ տարի հանդիպեցինք Երեւանում, դու հիացրիր ինձ՝ որպէս շարժուն հոգի, որն իր լուսանկարչական խցիկով շրջում է աշխարհով մէկ եւ բաց է հանրութեան բոլոր խաւերի համար: Դու քեզ աշխարհաքաղաքացի համարու՞մ ես:

-Աւելի, քան աշխարհաքաղաքացի. ես ինքզիքնս կը սեպեմ թափառական ոգի մը, որ դիւրութեամբ կը յարմարի տարբեր վայրերուն եւ հանրային ու մշակութային խումբերուն: Աշխարհի հանդէպ հետաքրքրասիրութիւնս սկսաւ Մարքօ Փոլոյի ճամբորդութիւնները կարդալէն, որոնք երեւակայութիւնս հրահրեցին խորհրդաւոր անկիւններով լեցուն աշխարհներով: Առաջին ճամբորդութիւններս, բացի ընտանեկան արձակուրդներէն, ՀՄԸՄ-ի սքաութական խումբին տարեկան բանակումներն էին, եւ երբ մեծցայ, շարունակեցի ճամբորդել: Գրեթէ միշտ ես կը յայտնուիմ տեղ մը, ուր կը զգամ, որ կրնամ մնալ եւ ապրիլ…

–Դու ճանապարհորդել ես բազմաթիւ երկրներում: Կարո՞ղ ես նշել երեք քիչ յայտնի վայրեր, որոնք քեզ համար յատկապէս հետաքրքրական են եղել:

-1) Իրան, 2) Հայաստան, 3) Անթարքթիքա:

Իրան. հիմնական պատճառը մարդկային գործոնն է. իրանցիներն ամենէն հիւրընկալ ժողովուրդներէն են, որոնց հանդիպած եմ ճամբորդութիւններուս ընթացքին, նաեւ կան որոշ սիւրռեալիստական բնապատկերներ, ինչպէս Եազդ քաղաքը՝ իր գետնախորշերով, անցուղիներով եւ ծխնելոյզներով… նաեւ՝ պարսկական ճարտարապետութիւնը, անուշեղէնները…

Հայաստան. որովհետեւ թէեւ ան արդէն մտած է մեծ զբօսաշրջութիւն ունեցող երկիրներու ցանկը, այնուամենայնիւ, կը մնայ տարաշխարհիկ երկիր մը: Ինձի համար Հայաստանի հետ ծանօթանալը կը հաստատէր, որ իմ միտքիս մէջը եղած երեւակայութիւնը իրական է՝ ժայռերու եզրին կառուցուած միջնադարեան եկեղեցիներ, ձորեր, համեղ պտուղներ, որոնք ես դեռ չեմ յայտնաբերած… եւ որ այնտեղ մարդիկը միշտ պատրաստ են՝ օգնելու այցելուին:
Անթարքթիքա. քանի որ ան աւելին է, քան տեսողական փորձառութիւնը. ան զգայակա՛ն ճամբորդութիւն մըն է: Ես երկու անգամ եղած եմ Անթարքթիքա, ու թէեւ տեսողական պատկերները աներեւակայելիօրէն տպաւորիչ են, ինձի ամէնէն շատը ցնցած է հոնտեղի խոր լռութիւնը եւ բացարձակ ճերմակի հսկայական տարածութիւնը: Երբեմն ինծի կը թուէր, թէ ականատես կ’ըլլամ տիեզերքի արարումին…

–Վերջինի մասին չեմ կարող ասել, բայց միանգամայն համաձայն եմ քո առաջին եւ երկրորդ կէտերի հետ: Եւ չեմ զարմանայ, եթէ ասես, որ Անտարկտիկայում հայի ես հանդիպել:

-Պատահաբար, այն նաւու բժիշկը, որով ճամբորդած եմ, Հայաստանէն էր՝ այժմ հանգուցեալ Կոնստանտին Պետրոսեանը: Փոխադարձօրէն հաճելի անակնկալ էր Անթարքթիքայի մէջ հայերէն խօսիլը:

–Ո՞րն է որպէս լուսանկարիչ քո ամենաարտասովոր փորձառութիւնը:

-Ցաւօք, աւելի քան անսովոր, ատիկա բան մըն էր, որուն ականատեսը երբեք չէի մտածեր, թէ պիտի ըլլամ: Նաեւ ամէնէն ցաւալի փորձառութիւնն էր, որուն ականատես եղայ, երբ փաստագրեցի 2023 թուականի սեպտեմբերին Արցախի բնակչութեան արտագաղթը ազերիական բռնազաւթումէն ետք: Ինձի կը թուէր, թէ ես 1915 թուականի Ցեղասպանութեան պատկերներու լուսանկարիչն եմ, եւ որ բոլոր հայերն ամուր դրոշմուած են մեր հոգիներուն մէջ: Երբեք չէի կրնար պատկերացնել, որ իմ աչքերովս կը տեսնեմ հայկական այս նոր ողբերգութիւնը…

–Դու ծնուել ես հայ գրող, մանկավարժ, լրագրող Պետրոս Հաճեանի (1933-2012) ընտանիքում: Ո՞րն էր ամենակարեւոր դասը, որ քաղեցիր նրանից՝ որպէս մարդ եւ հայ:

-Հայրս իր ամբողջ կեանքը Սուրիոյ եւ Արժանթինի մէջ եղած է լրագրող, գրող եւ մանկավարժ՝ նուիրուած ըլլալով դասաւանդելուն, հետազօտելուն եւ հայ մշակոյթն ու պատմութիւնը տարածելուն: Անոր աշխատանքը լայն ճանաչում ունի ամբողջ Սփիւռքին մէջ: Անոր ամենամեծ դասը մարդկային փոխյարաբերութիւններու մէջ խոնարհութիւնն ու անձնուրաց նուիրումն էր իր կոչումին, որը, իր պարագային, Արժանթինի պէս հեռաւոր երկիրի մը մէջ հայկական ինքնութեան պահպանումն էր: Ի դէպ, հօրս մահուան տարին ես գացի Արարատ լեռան գագաթը բարձրանալու: Հոն թաղեցի հօրս դիմանկարը՝ փաթթուած հայկական եռագոյն դրօշակով:

–Չնայած Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ հեռաւորութեանը, դու յաճախ ես այցելում հայրենիք եւ նրա պատմութիւնները ներկայացնում աշխարհին: Անցեալ տարի, ինչպէս նշեցիր, փաստագրեցիր արցախցիների հայրենազրկումը: Յոյս յայտնենք, որ քո յաջորդ այցերը Հայաստան միայն լինեն դրական փորձառութեամբ:

-Ցաւալի էր, որ աշխարհի բոլոր հայերուն համար անցեալ տարին շատ ծանր հարուած մը եղաւ Արցախի հայերուն տեղահանութեան պատճառով: Այլապէս իմ իւրաքանչիւր այցելութիւնը Հայաստան լեցուն է գեղեցիկ պահերով: Ամէն անգամ երթալով՝ լրջօրէն կը խորհիմ հոն մշտապէս մնալու եւ ապրելու կարելիութեան մասին: Յուսամ, որ օր մը ատիկա կ’ընեմ: Ինձի ամէնէն շատը կը գոհացնէ տեղւոյն հանրութեան խառնուելու դիւրինութիւնն ու նոր բարեկամներ ձեռք բերելը: Նաեւ աշխոյժ հանրային եւ մշակութային կեանքը, յատկապէս Երեւանի մէջ, ուր ես կ’անցընեմ ժամանակիս մեծ մասը, քանի որ հոն կþապրի իմ եղբայրներէս մին: Ասիկա քաղաք մըն է, ուր երբեք բաւարար ժամանակ չ’ըլլար՝ վայելելու այն ամէնը, ինչ ան կ’առաջարկէ: Առանձին պատմելիք նիւթ են երկիրն ուսումնասիրելը եւ ոչ միայն դասական զբօսաշրջային վայրերը այցելելը, այլ նաեւ պատմութիւններով եւ հետաքրքրական մարդոցմով լեցուն աւելի հեռաւոր վայրերը: Ես կը սիրեմ ինքնահոսի մատնուիլ, շրջիլ առանց սահմանուած երթուղիի եւ Հայաստանի մէջ պտտիլ ճամբաներու վրայ պատահական ինքնաշարժերով: Ասանկ ես կը հանդիպիմ հետաքրքրական մարդոց եւ կ’ապրիմ անմոռանալի պահեր: Հայաստանեան ամիսներս կ’անցնին առանց ձանձրանալու…

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանը

Հաջորդ գրառումը

Երանի նրանց, որ Ազնավուրի ժամանակակիցն են եղել

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Երանի նրանց, որ Ազնավուրի ժամանակակիցն են եղել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական