Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Բեռլինը սատարում է խաղաղությանը, պիտի՛ դատապարտի Բաքվի կրակահերթերը

Անահիտ Հովսեփյան
12/04/2024
- 12 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
132
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 4-ին ԳԴՀ արտգործնախարարության X-ի անգլալեզու հարթակում տեղադրված լուսանկարը հուշում էր, որ նախարար Աննալենա Բերբոքը ՆԱՏՕ-ի հավաքի շրջանակներում հանդիպել է, Բերբոքի գնահատմամբ՝ «սերտ գործընկեր եւ դաշնակից» Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, եւ ինչպես հակիրճ ձեւակերպումից ենք իրազեկ դառնում, բանակցությունների ժամանակ անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաեւ՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության վերաբերյալ հետագա բանակցություններին սատարելուն»:

Սա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանն ընդառաջ հստակեցում է, որ համալրվում է Ալիեւի մտահոգությունները փարատած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, ապա ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսազանգերով: Եւ քանի որ ԵՄ մայրաքաղաքում ՀՀ-ին չտրվեց անվտանգության որեւէ երաշխիք, Բաքուն կարող է ապրիլի 5-ից հետո էլ… կրակել: Որեւէ մայրաքաղաքից նրա սանձարձակ վարքը զսպող չկա:

Խաղաղություն են ուզում

Գերմանիայում. Ամեն օր խոսում են, թե ՌԴ-ն կարող է կրակել ոչ միայն Ուկրաինայում, այլ նաեւ՝ իրենց սահմանների վրա: Այս պայմանական փաստը լուրջ մտահոգության առիթ է դարձել: Գերմանացի հարեւանուհիս ահաբեկված դրա մասին է ակնարկում: Եւ լուռ է, երբ պատասխանում եմ, թե ՌԴ-ի հարձակման վերաբերյալ չկա լուրջ վերլուծություն, փոխարենը փաստն եմ հրամցնում՝ իր երկիրը ձայն չի հանում, երբ ՀՀ-ի վրա Ադրբեջանը կրակում է: Չեզոք է…

Մեր նախորդ հրապարակումներում արձանագրել ենք, որ Գերմանիայի արտգործնախարարությունը երբեւիցե չի դատապարտել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: Նույն լռությունն է նաեւ Բունդեսթագում:

Ապրիլի 9-ին t-online առցանց լրատվամիջոցի լրագրող Թոբիաս Էսսերը( Tobias Esser), («Ազգի» մեր ընթերցողներին ներկայացրել ենք, որ նա Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո ի թիվս այլ լրագրողների եղել էր Սոթքում, Ջերմուկում, Սյունիքում, Զինվորի տանը, զրուցել էր արցախցիների հետ, բազմաթիվ հոդվածներով անդրադարձել Բաքվի վայրագ գործելաոճին, սոցհարթակներում միշտ ակտիվ է-Ան.Հ.)X-ում  հետեւյալ գրառումն արեց՝ «Վերստին հարձակում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա Ադրբեջանից՝ ներառյալ Ալիեւի ռեժիմի քարոզչական կեղծիքը»:

Էսսերը զետեղել էր Nagorno Karabakh Observer-ի ներկայացրած քարտեզը՝ կից գրառմամբ, որ ՀՀ ՊՆ-ին հղում տալով ծանուցում էր, թե «Ադրբեջանի կրակահերթի տակ են Արավուսին մերձակա դիրքերը: Բաքուն հաղորդում է, թե իրենց դիրքերն էլ կրակի տակ են եղել, ինչը Երեւանը ապատեղեկատվություն է որակում»:  Nagorno Karabakh Observer-ը ապրիլի 6-ին էլ դարձյալ հղում անելով ՀՀ ՊՆ-ին իրազեկել էր, թե «գիշերը Ադրբեջանի կրակահերթի տակ են եղել Մովսեսը, Չինարին, Սոթքը, Վերին Շորժան Կութը, Արավուսը, զորքի շարժ կա Իշխանասարի մերձակայքում», ինչը կրկին X-ի հարթակում արժանացել էր գերմանագիր լրագրողների ուշադրությանը, սակայն ո՛չ Բունդեսթագից, ո՛չ էլ կառավարության որեւէ ներկայացուցչից գրառում չտեսանք:

Ապրիլի 7-ին The Insider հետաքննական-վերլուծական անկախ հարթակը, որի սեւեռակետում Ռուսաստանն է, եւ որը ԵԽ-ի, Եվրոպական մամուլի (The European Press Prize), Անկախ մեդիայի մրցանակակիր դառնալուց հետո աճող հեղինակություն է վաստակել, ծավալուն հոդված հրապարակեց Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության սահուն ընթացքի, եվրոպական պատժամիջոցներից խուսափելու մասին («The hypocrisy of caviar diplomacy: How Azerbaijan still manages to avoid European sanctions»): Մեր թերթի սուղ տարածքում շատ ամփոփ մի քանի մեջբերում այդ հոդվածից՝ Որտե՞ղ են ԵՄ-ի կարմիր գծերը Բաքվի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հարցում, գրում է շվեդ հոդվածագիր Ռասմուս Քանբեքը՝ անդրադառնում արտաքին՝ ԼՂ-ի եւ Հայաստանի հանդեպ ագրեսիային, նաեւ երկրի ներսում այլակարծության հանդեպ Ալիեւի անհանդուժողականությանը՝ այսպես ձեւակերպելով՝ «Ադրբեջանում ո՛չ Ալեքսեյ Նավալնի կա, ո՛չ էլ՝ Սվիտլանա Տիխանովսկայա»: Բայց Ալիեւին պատժելու փոխարեն, նրան շնորհավորում են, նրա հետ գործարքներ կնքում, միջազգային լայնածավալ միջոցառումների հարթակ է դառնում Բաքուն: Հայ ընթերցողին կարիք կա՞ հիշեցնելու, թե Ալիեւին 2020-ի Արցախյան պատերազմից, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո ո՛վ սիրաշահեց. ո՛վ բարձրացրեց նրա վարկը. 2022-ի ամռանը Բաքվում ԵՄ հանձնաժողովի նախագահ, ազնվական ծագմամբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ստորագրելով գազային պայմանագիրը, Ադրբեջանի համար ընտրեց «վստահելի գործընկեր» «տիտղոսը», որ հետագայում, ավելի ուշ շրջանառեց ԳԴՀ կանցլեր Շոլցը՝ «աճող» բառն էլ գումարելով:

2019-ից պաշտոնավարող 65-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու հայտ է ներկայացրել: Կհասցնի՞ այդ պաշտոնը վայելել 2024-ի նոյեմբերից սկսյալ, երբ նույն պահին Բաքուն COP29-ի հյուրընկալության եռուզեռի մեջ լինի, այսօր դժվար է կանխատեսել, քանի որ ֆոն դեր Լայենը ԵՄ դատախազության ուշադրության առանցքում է, որ հետաքննում է Լայենի դեմ՝ «կառավարության գործառույթներին միջամտելու, ապացույցների ոչնչացման, կոռուպցիայի եւ շահերի բախման» հայցը:

«Միակ եվրոպական կառույցը, որը լրջորեն արձագանքել է Ադրբեջանի դեմ, ԵԽԽՎ-ն է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2024-ի հունվարի 24-ին զրկեց Ադրբեջանին նույն տարվա հավատարմագրից: Ադրբեջանական պետական լրատվամիջոցները ակնարկեցին, որ Ադրբեջանին «այլեւս պետք չէ Եվրոպայի խորհուրդը», գրում է  The Insider-ը:

Գերմանացի սոցիալ-դեմոկրատ, պատգամավոր Ֆրանկ Շվաբեի հաստատակամության, Բաքվի կաշառատվության, սանձարձակ վարքը բացահայտելու եւ պատժելու հանձնառության շնորհիվ ճաք տվեց Ալիեւի շուրջ եվրոպացի, գերմանացի քաղաքական գործիչների վերաշարվող պարիսպը: «Գերմանացի պատգամավորը՝ Ադրբեջանի պետության թշնամի» վերնագրով հոդված էր հրապարակել table.media -ն՝ Շվաբեի մասին մարտի 4-ին, իրազեկելով, թե գերմանական հեռուստատեսության առաջին ալիքը՝ ARD-ն ֆիլմ է ցուցադրելու: (« Ազգի» 7-03-2024-ի համարում տպագրված մեր հոդվածում անդրադարձել ենք « Անդունդի եզրին» ֆիլմին-Ան.Հ.): Վերլուծաբանը նկատել էր տվել, թե «ծառայության ժամանակ դիվանագետները սովորաբար միայն լուրերին են հետեւում, հեռուստատեսային արտադրանքի հանդեպ նվազ է հետաքրքրությունը», սակայն տարբեր է Ադրբեջանի մասին ֆիլմի պարագան: Այն պատմում է 20 տարի պաշտոնավարող Ալիեւի, նրա կեղծած ընտրությունների, ընդդիմադիրներին ազատությունից զրկելու եւ իր համար՝ հատկապես Բրյուսելից եւ Բեռլինից միջազգային ճանաչում գնելու գործարքին:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ակնկալվում էր, որ իրազեկման հրաբխի լավան Բունդեսթագի արտահերթ նիստ կգումարի… գոնե: Առայժմ տեսանելի չէ, թե կաբինետներում ինչպես եւ ինչու են լռում նրանք, որ ֆիլմի ցուցադրությունից հետո պիտի հստակ արտահայտվեին:  Տեսանելին ֆբ հարթակում է. Ազնիվ է գերմանացի հեռուստադիտողի կարծիքը: Շատերն են երկյուղում, թե այս ամենը իմանալուց հետո, ինչպե՞ս են պահպանելու ժողովրդավարությունը, եվրոպական արժեքները, բարոյականության կորուստը տեսնելով ինչպե՞ս են իրենց քվեն վստահելու կուսակցություններին, քաղաքական գործիչներին՝ առաջիկա ընտրություններում:

Բեռլինը միջնորդ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին: Ձայն չի հանում, երբ նաեւ ի՛ր դիտորդներն են արձանագրում, որ ՀՀ-ի վրա Ադրբեջանը կրակում է, ծպտուն չի հանում, երբ Բաքուն «Ազերթաջի» գերմաներեն տարբերակում առանձնակի հոգատարությամբ տարածում է Արեւմտյան Ադրբեջանի ընկերակցության հորդորը՝ ուղղված ԵՄ-ին, ԱՄՆ-ին, աշխարհին… Չեզոք է, ինչպես ձեակերպում է ԳԴՀ ԱԳՆ-ն: Սակայն Բաքվում գերմանացի քաղաքական գործիչների անձնական եւ քաղաքական շահերն այնքան սերտորեն են փոխկապակցված,որ Բեռլինին զրկում են չեզոք մնալու՝ թեկուզ շատ մեծ ցանկությունից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Նկարը` ըստ The Insider-ի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը իսրայելական արտադրության նոր լրտեսական ծրագիր է գնել

Հաջորդ գրառումը

«Նոր Իսրայել» նախագիծը՝ Իրանին սահմանակից Արցախում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
Հաջորդ գրառումը

«Նոր Իսրայել» նախագիծը՝ Իրանին սահմանակից Արցախում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Հունիսի 8-ին' ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային...

ԿարդալDetails

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական