Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նոր Իսրայել» նախագիծը՝ Իրանին սահմանակից Արցախում

12/04/2024
- 12 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 10-ին Իրանում ազդարարվեց Ռամադան ծոմապահության ամսվա ավարտը՝ Ֆիտր տոնը, որի առիթով Թեհրանում տեղի ունեցած  հավաքական աղոթքի ժամանակ,  Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին մասնավորապես անդրադարձել է Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի  հրթիռակոծմանն ու հայտարարել. «Սիոնիստական չարանենգ ռեժիմը սխալվել է եւ պետք է պատժվի, ու պատժվելու է»:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի հրթիռակոծման հետեւանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ: Իրանը համոզված է, որ ահաբեկչությունն իրականացրել է Իսրայելը եւ իրեն իրավունք է վերապահում  դիմել պատժիչ գործողությունների:

Իրանի ու Իսրայելի միջեւ պարբերական բնույթ կրող  պրոքսի բախումների նոր իրողության պայմաններում, Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունն իր թիվ մեկ թշնամուն մեղսագրելուց  բացի,  պաշտոնական Թեհրանը հիմնավոր կասկածներ ունի նաեւ, որ  Թել Ավիվը  մտադիր է   «նոր Իսրայելի» նախագիծը կյանքի կոչել հենց Հարավային Կովկասում:

Նախկինում Թեհրանին մտահոգում էր Իրանին սահմանակից մեկ այլ տարածքում՝ իրաքյան Քրդստանում «Նոր Իսլրայել» նախագծի իրականացման հեռանկարը: Սակայն, այսօր Իրանի համոզմամբ, ավելի իրատեսական է դարձել այդ  նախագծի ադրբեջանական տարբերակը:

Այսօր այլեւս Թեհրանը կասկածներ չունի, որ  Արցախի գրավումով ու հայերի   էթնիկ զտումով, Բաքուն մտադիր է ռազմական գործողություններում  Ադրբեջանին օժանդակելու դիմաց, Արցախը վերածել «սիոնիստների» հակաիրանական պլացդարմի:

Իր ենթադրությունները հիմնավորելու համար Թեհրանը փաստեր  է ներկայացնում, որ 44-օրյա պատերազմից հետո Իրանին սահմանակից շրջաններում տնտեսական գործունեության անվան տակ, սակայն լրտեսական նպատակներով,  ի հայտ են եկել  իսրայելական ընկերություններ: Դեռեւս 2023 թվականի ամռանն արդեն խոսվում էր Արցախի «ազատագրված» տարածքներում 12 իսրայելական ընկերությունների գործունեության մասին:

Իրանական աղբյուրները  վկայաբերում են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալներն այն մասին, որ 2021 թվականի համեմատությամբ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն աճել են 85 տոկոսով: Նույն աղբյուրների համաձայն, վերջին երկու տարիների ընթացքում, գյուղատնտեսության եւ արդյունաբերության տարբեր ճյուղերում ավելի քան 90 իսրայելական ընկերություններ 30 միլիոն դոլարը գերազանցող ներդրումներ են կատարել:

Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, 2023 թվականին  Իսրայելը Ադրբեջանի 10 լավագույն առեւտրական գործընկերների շարքում էր դասվում, որոնց առեւտրատնտեսական շրջանառությունը գերազանցել է 1,7 մլրդ դոլարը:

Իրանական կողմի ներկայացրած տվյալների համաձայն, Ադրբեջանն ապահովում է Իսրայելի 30 տոկոս նավթի պահանջարկը, իսկ Իսրայելը համարվում է  Ադրբեջանին  ռազմական տեխնիկա մատակարարող կարեւորագույն գործընկերներից  մեկը:

Ադրբեջանի կառավարությունը, ըստ իրանական աղբյուրների,    ավելի քան 2 մլրդ դոլար է հատկացրել Արցախի «ազատագրված» տարածքներում վերականգնողական աշխատանքների համար:

Իրանական աղբյուրները նաեւ հավաստում են, որ  Ադրբեջանը  ջանք չի խնայում հնարավորինս արագ վերաբնակեցնել Ղարաբաղը, այդ հարցում համագործակցելով նաեւ Իսրայելի հետ: Պաշտոնական Թեհրանը ենթադրվում է, որ ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության դիմաց Իսրայելը ձգտում է Ղարաբաղի՝ Իրանին սահմանակից շրջաններում հենակետեր ունենալու հնարավորություն ձեռք բերել:
Իրանը հիմնավոր  կասկածներ ունի, որ «զանգեզուրյան» միջանցքի հարցը գտնվում է նաեւ Իսրայելի օրակարգում, որի նպատակն է Իրանին զրկել Եվրոպայի հետ հաղորդակցվելու հնարավորություններից: 

Փորձագիտական այս տեսակետի կողմնակիցներից է Իրանի իշխող պահպանողական թեւի ակտիվիստ, «կանաչների կուսակցության» հիմնադիր եւ գլխավոր քարտուղար  Հոսեին Քանանի Մողադդամը, որի կարծիքով, Իրանի հյուսիսային շրջանների աշխարհաքաղաքական փոփոխությունների հարցը ներառված է ո՛չ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլ նաեւ Իսրայելի, կամ, ինչպես ակտիվիստն  է նշում՝ ՆԱՏՕ-ի օրակարգում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Բեռլինը սատարում է խաղաղությանը, պիտի՛ դատապարտի Բաքվի կրակահերթերը

Հաջորդ գրառումը

Նորին մեծություն աղմուկը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
Հաջորդ գրառումը
Hand drawn illustration of headphones isolated on white background. Design element for poster, t shirt, card, emblem, sign, badge. Vector illustration

Նորին մեծություն աղմուկը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական