Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու «ձայն» արցախյան թեմայով

Գեղամ Մկրտչյան
05/04/2024
- 5 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
108
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստացի կորսված հայ Արցախի թեման, թվում է, դադարել է ռուսաստանյան  լրատվամիջոցների հետաքրքրության առարկա լինելուց: Այդ առումով դրական կարելի է համարել, դիցուք, վերջին շրջանի երկու հրապարակում, որոնց արժեքը թեկուզ միայն խնդիրը մոռացության չտալն ու այն արծարծելն է:

«Ամբողջ ձայնով»: Արցախի ռուսական թատրոնը վերադառնալու հույս է տածում» վերնագիրն է կրում «Ռեգնում» լրատվական գործակալության մարտյան մի հրապարակումը: Անցյալ տարվա սեպտեմբերին Ղարաբաղից բնակչության հեռանալը, ասվում է այնտեղ, խաթարեց ոչ միայն սովորական ապրելակերպն ու մարդկանց կյանքը, այլեւ այն ամենը, ինչ նրանք տասնամյակներ  շարունակ ստեղծել էին իրենց հողում: Հաշված օրերի ընթացքում որբացան համալսարանական լսարանները, գրադարանները, պատկերասրահները, հարմարավետ փռերն ու նռան այգիները, որոնցով հայտնի էր Ղարաբաղը: Ղարաբաղցի փախստականների թվում էր նաեւ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի անձնակազմը: Թատրոնի լավագույն գործերից  մեկը՝ «Ամբողջ ձայնով» ներկայացումը, որի սցենարը ռեժիսոր, դեռ 44-օրյա պատերազմից  Շուշիում իր տունը կորցրած Ժաննա Կրիկորովան գրել է ԼՂՀ շրջափակման օրերին, մատուցվել ու անտարբեր չի թողել արդեն նաեւ Երեւանի հանդիսատեսին:

Ծավալուն հոդվածում մասնավորապես թատրոնի «հնաբնակ» դերասանուհի, ռուս հոր եւ արցախահայ մոր ընտանիքում ծնված Էմմա Օգոլցովայի միջոցով պատմվում է իրենց քաղաքի սեպտեմբերի 19-ի ռմբահարումների, բռնագաղթի, մշակութային այս օջախի խնդիրների ու հույսերի մասին: Ինչպես նշվում է, իրենց հողին կապված արցախցիները, երկար ժամանակ ապրելով շրջափակման պայմաններում ու կրելով դրա հետեւանքները, մինչեւ վերջ հույս ունեին, թե կմնան, եւ ոչ ոք «տարհանմանը» լրջորեն չէր պատրաստվել: Բռնագաղթի ժամանակ թատրոնի գույքը փրկելու մասին էլ ոչ ոք չէր մտածում, ամեն մեկը համակված էր ընտանիքով հեռանալու, ամենաանհրաժեշտը տանել հասցնելու հոգսով: Իսկ հիմա, ջանալով կազմակերպել թատերական օջախի կյանքը Երեւանում, իրենք որոշել են պահպանել Ստեփանակերտի թատրոն անունը: Ոչ միայն որ ինչպես այդ օջախը, այնպես էլ նրա բոլոր դերասանները ծնվել են ղարաբաղյան հողում, այլ նաեւ՝ որ մարդիկ հույս ունեն այնտեղ վերադարձի: «Միգուցե շուտով, գուցե տասը տարի հետո, կամ գուցե այսօր ապրողները չտեսնեն այդ պահը: Բայց առայժմ թատրոնը ծառայելու է որպես վերադարձի այդ հույսի խորհրդանիշ»: Ու նաեւ՝ ռուսական մշակույթի կղզյակ, ժողովուրդներին քաղաքականությանը հակառակ իրար կապող մի թել: 

Մեր հարցերում ռուսական առավել հավասարակշռված լրատվամիջոցներից մեկը՝ «Կավկազսկի ուզել» էլեկտրոնային հրատարակությունն էլ նկատել է, որ Արցախից փախստական դարձած մեր հայրենակիցները մարտի 31-ին Սբ. Զատկի տոնը առաջին անգամ նշել են տարագրության մեջ: Հայաստանի եկեղեցիներում իրենց  աղոթքներում նրանք հիշել են զոհվածներին եւ աղոթել  տուն վերադարձի համար:

Ընթերցողներին տեղեկացվում է, որ մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղում գործել է ավելի քան 76 եկեղեցի, որոնց թվի կեսը պատերազմի արդյունքներով մնացել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում: Իսկ 2023 թվականի սեպտեմբերին, ինչպես Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը, Արցախի թեմի սպասավորները նույնպես ստիպված են եղել հեռանալ  Հայաստան:

Արարատի մարզում հաստատված փախստականների մեծ մասը զատկական պատարագին մասնակցել է Խոր Վիրապի վանքում: Պարբերականի թղթակիցը տեղում զրուցել է նրանցից մի քանիսի հետ: «Եկեղեցական արարողության գնալիս մենք իրար հանդիպում ենք, հետաքրքրվում, թե ով եւ ինչպես է աշխատանքի տեղավորվել, ով ինչպես է գոյությունը պահպանում,- ասել է Հադրութի շրջանից տեղափոխված Նազելի Ղազարյանը:- Առաջին ամիսները դժվար էին, սոցիալական շատ խնդիրներ կային, հատկապես թոշակառուների համար: Հիմա, երբ մարդիկ մի փոքր ընտելացել են, սկսել են աշխատավարձ ու թոշակ ստանալ, մեր խոսակցությունները դարձել են ավելի հանգիստ: Բայց մի բան մնացել է անփոփոխ. մենք չենք մոռանում զոհվածներին, զոհերին, հիշում ենք բոլորին եւ աղոթում նրանց համար: Հուսով ենք, որ կվերադառնանք ու ծաղիկներ կդնենք նրանց շիրիմներին»,- ասել է կինը:

Ստեփանակերտցի Սամվել Ալավերդյանը նշել է, որ Խոր Վիրապի վանք է եկել ընտանիքով: «Ես սպասում էի, որ կհանդիպեմ շատ ծանոթների ու հարեւանների: Բոլորս մոմ վառեցինք հանգուցյալների համար, խոսեցինք այն մասին, որ Արցախ վերադառնալը պետք է առաջնայնություն լինի, բայց միայն պայմանով, որ երկար-երկար տարիներ կլինեն անվտանգության միջազգային ամուր երաշխիքներ: Երեխաներն ու թոռները պետք է արարեն խաղաղ պայմաններում, ոչ թե ամեն ժամ սպասեն, որ թշնամին ուր որ է կհարձակվի կամ շրջափակում կանի, կամ էլի էթնիկ զտումներ կիրականացնի»,- նկատել է տղամարդը:
Նույնպիսի մտածումներ ունեցող Դոնարա Սահակյանի ընտանիքը, որը եկել է Ասկերանի շրջանից, գարնան գալու հետ տան դիմաց բանջարանոց է հիմնել եւ հույս ունի ամռանը բանջարեղեն հավաքել:

Իր խոսքը հայրենի հողից բռնագաղթված մեր հայրենակցուհին ավարտում է այսպես. «Զատկի սեղանը գցել ենք, շնորհավորում ենք ու մաղթում, որ լավ բաների հույսը չկորցնենք եւ հավատանք Աստծուն»:

Իսկ դո՞ւք, դո՞ւք ում եք հավատում, աշխարհի բախտը տնօրինող պարոններ…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ոչ բացառում եմ, ոչ՝ հաստատում. գուցե եւ լինեն կոռուպցիոն ռիսկեր»

Հաջորդ գրառումը

Իտալիայի փոխարտգործնախարար Չիրիելլին ուզում է փրկե՞լ խաղաղությունը… Ադրբեջանին զենք վաճառելո՞վ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Իտալիայի փոխարտգործնախարար Չիրիելլին ուզում է փրկե՞լ խաղաղությունը… Ադրբեջանին զենք վաճառելո՞վ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական