Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցուցահանդես Թեքեյան կենտրոնում. «Արցախն ապրում է»

ԱԶԳ
05/04/2024
- 5 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
25
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեքեյան կենտրոնում բացվել է «Արցախն ապրում է» խորագրով  ցուցահանդեսը, ուր միավորված են Հադրութի ստեղծագործական կենտրոնի (ՀՍԿ) սաների ձեռքի աշխատանքները եւ լրագրող, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի՝ Արցախի պատմամշակութային հուշարձանների լուսանկարները:

Հադրութի ստեղծագործական կենտրոնը ցուցահանդես-վաճառքին ներկայացել է բազմապիսի աշխատանքներով, որոնք ընդգրկում են գորգագործություն, գոբելեն, ասեղնագործություն, ուլունքագործություն, խեցեգործություն, գեղանկարչություն եւ այլն: Յուրօրինակ գործերն արտացոլում են հայկական ինքնությունն ու մշակութային ժառանգությունը:

Ցուցահանդեսի բացմանը ողջյունի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նա մասնավորապես նշեց, որ Արցախը շարունակում է ապրել, եւ ցուցահանդեսի մասնակիցները դրա վառ վկայությունն են: «Պետք է պահպանենք Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշները, որոնք մեր հաջողությունների գրավականը պետք է կրկին լինեն, եւ վստահությունն ու համոզմունքը երբեւէ չպետք է մեզ դավաճանեն: Արցախի Հանրապետությունը միշտ պետք է ապրի», – հավելեց նա:

Հադրութի ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը, ներկայացնելով հաստատության պատմությունն ու գործունեությունը, հատկանշեց ազգայինը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու գաղափարախոսությունը: «Փորձում ենք մեր եկեղեցիները, խաչքարերն ու հուշարձանները, նույնիսկ արցախյան բնությունը մեր աշխատանքներում վերարտադրել՝ օգտվելով լուսանկարներից, քանի որ, ցավոք, ներկայումս բնօրինակներից օգտվելու հնարավորություն չունենք», – ասաց տիկին Թամրազյանը:

Հադրութի ստեղծագործական կենտրոնն առաջին անգամ է ցուցանմուշները ներկայացնում վաճառքի 420 աշակերտների անվճար ուսուցանումը հնարավոր դարձնելու եւ կենտրոնը պահպանելու համար: 

 Լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը շնորհակալություն հայտնեց Թեքեյան կենտրոնին նմանատիպ մշակութապահպան միջոցառումներն իր հովանու ներքո առնելու եւ խրախուսելու համար: Հեղինակը, ներկայացնելով լուսանկարները, նշեց, որ դրանք իր 25 տարվա աշխատանքի արդյունք են, որտեղ պատկերված են Արցախի պատմամշակութային հուշարձանները, որոնցից շատերն արդեն ոչնչացվել են թշնամու կողմից:

«Արցախն ապրում է» խորագրով  ցուցահանդես-վաճառքը Թեքեյան կենտրոնում բաց կլինի մինչեւ ապրիլի 10-ը:

***

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնադրվել  է 1995թ.:
44-օրյա Արցախյան պատերազմից հետո` 2020թ. դեկտեմբերին կենտրոնը վերաբացվել է Երևանում  եւ ունի մասնաճյուղեր Աշտարակում, Արտաշատում, Մասիսում, Էջմիածնում, Վանաձորում  եւ ՀՀ այլ մարզերում:

Անվճար հիմունքներով կենտրոն են հաճախում 420 աշակերտ, գործում է 47 խումբ, որտեղ դասավանդում են Արցախից բռնի տեղահանված 24 արվեստագործներ: Գործում են կավագործության, գորգագործության, կարպետագործության, փայտագործության, ասեղնագործության, գոբելենի, մանրանկարչության, բատիկայի, նկարչության, պարի եւ այլ խմբակներ:

 Վերաբացումից ի վեր կենտրոնը կազմակերպել եւ մասնակցել է հինգ տասնյակից ավել ցուցահանդասների, այդ թվում Հայաստանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Շվեյցարիայում եւ Հնդկաստանում՝ ցուցադրելով հայ երիտասարդ արվեստագետների տաղանդն ու տոկունությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ոչ բացառում եմ, ոչ՝ հաստատում. գուցե եւ լինեն կոռուպցիոն ռիսկեր»

Հաջորդ գրառումը

Իտալիայի փոխարտգործնախարար Չիրիելլին ուզում է փրկե՞լ խաղաղությունը… Ադրբեջանին զենք վաճառելո՞վ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Իտալիայի փոխարտգործնախարար Չիրիելլին ուզում է փրկե՞լ խաղաղությունը… Ադրբեջանին զենք վաճառելո՞վ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական